Karen Babayan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարեն Բաբայան (այլ կիրառումներ)
Կարեն Ռշտունու Բաբայան, (հոկտեմբերի 30, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:30|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաշկավեներաբան, առողջապահության կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2003)։
Կենսագրություն
1971 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1972 թվականից աշխատում է ԵԲԻ մաշկավեներաբանության ամբիոնում (1998 թվականից՝ վարիչ), միաժամանակ, 1993 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակների ԳԲԿ տնօրեն։ ՀՀ մաշկավեներաբանական ընկերակցության (1972 թվականից), Սեռավարակների դեմ պայքարի միջազգային միության (2004 թվականից) անդամ։ 1987-1993 թթ. Երևան քաղաքի, 1993 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մաշկավեներաբան։
Աշխատանքները վերաբերում են սնկաբանության, էլեկտրոնային մանրադիտման, մաշկային հիվանդությունների, վարակիչ մաշկախտերի, սեռավարակների տարածվածության, համաճարակաբանության և կանխարգելման, սեռական գիտելիքների տարածման խնդիրներին։
Համահեղինակ է «Սեռական բառարանի» (2003), «Սիֆիլիս» (1999) ատլասի։
Պարգևներ
- ՀՀ Մխիթար Հերացու մեդալ (2002)
Երկեր
- Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, Ե., 1992։
- Մաշկային և սեռափոխանցվող հիվանդությունների լաբորատոր ախտորոշումը, Ե., 1997 (համահեղինակ)։
- Սեռական առողջություն և սեռավարակների կանխում, Ե., 2000։