Karen Antashyan
Quick Facts
Biography
Կարեն Գառնիկի Անտաշյան (փետրվարի 3, 1983(1983-02-03), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, էսսեիստ։ Գրանիշ գրական նախագծի հիմնադիր։ «Այլերեն» հայերեն սայթաքումների բառարանի հիմնադիր։ Համագործակցող հեղինակ Երևան ամսագրում։
Կենսագրություն
1999-2005 թվականներին սովորել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանում։ 2005-2007 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2009 թվականին հիմնադրել է Գրանիշ գրական համայնքն ու կայքը, որի գլխավոր նպատակը արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է։ Ներկայումս այն հայ ժամանակակից գրականության ամենաընդգրկուն և ամենաընթերցվող հավաքածուներից մեկն է համացանցում։ 2011-2015 թվականին գրող և գրաքննադատ ընկերների հետ (Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Արամ Պաչյան, Աշոտ Գաբրիելյան ) հիմնադրել է «Գրանիշ» գրական հանդեսը, որ հրատարակում էր գրական-գեղարվեստական կամ հանրային հնչեղություն ունեցող որևէ թեմայի շուրջ գոյացող թեմատիկ համարներ։ 2013 թվականից Բուն TV հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ 2018 թվականին հիմնադրել և վարում է «Այլերեն - հայերեն» սայթաքումների բառարանը, որը հայերեն նորահայտ բառերի հավաքածու է հեղինակի մեկնաբանություններով։ 2019 թվականին ստեղծել է բոնսայ արվեստին նվիրված առաջին հայկական հարթակը՝ Բոնսայի հանրագիտարանը Արխիվացված 2021-11-29Wayback Machine։ 2018-2019 թվականներին եղել է Երևանի ավագանու անդամ, որտեղ լիազորությունները դադարեցրել է սեփական դիմումի համաձայն։[1] 2020 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Կարեն Անտաշյանի «Ես մնում եմ, երկիր» բանաստեղծությունը ներառել է 11-րդ դասարանի լրացուցիչ ընթերցանության և նախագծային աշխատանքների առաջարկվող գրականության ցանկում։ Տիգրան Մանսուրյանի հետ համագործակցությամբ ստեղծել է «Երևան» ստեղծագործությունը, որի պրեմիերան կայացել է 2019 թվականի հուլիսի 13-ին։ Որպես համագործակցող հեղինակ հանրային հնչողություն ունեցող տարբեր հարցերի շուրջ պարբերաբար էսսեներ է հրապարակում Երևան ամսագրում։2021 թվականից անդամակցում է գրողների միջազգային ՓԵՆ ակումբի հայկական բաժանմունքին։Չորս բանաստեղծական գրքերի հեղինակ է։
Գրքեր
- «Դզոն», 2021 թվական, Գրանիշ հրատարակչություն,
- «Ծիլի-Ծով. գիրք հմայության», 2014 թվական, Անտարես հրատարակչություն,
- «Անտաշատ», 2009 թվական, հեղինակային հրատարակություն,
- «Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004 թվական, ՀԳՄ հրատարակչություն, [2]
Մրցանակներ և պարգևներ
- Երևանյան գրքի փառատոնի «Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակ, 2022 թ․
- Ինքնագիր գրական ակումբի ժյուրիի հատուկ մրցանակ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար, 2010 թ.
- Գրեթերթի 2008 թվականի պոեզիայի մրցանակ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար։
- Հակոբ Կարապենցի անվան պարգև «մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար», 2008 թ.
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|---|
Բառարաններ և հանրագիտարաններ |