peoplepill id: karapet-ter-mkrtchyan
KT
Russia
1 views today
1 views this week
Karapet Ter-Mkrtchyan
Armenian bishop

Karapet Ter-Mkrtchyan

The basics

Quick Facts

Intro
Armenian bishop
Places
Gender
Male
Place of birth
Çənnəb, Ordubad District, Nakhchivan Autonomous Republic, Azerbaijan
Place of death
Baku, Baku Uyezd, Baku Governorate, Russian Empire
Age
49 years
Education
Gevorkian Theological Seminary
Vagharshapat, Armavir Region, Armenia
Positions
bishop
The details (from wikipedia)

Biography

Կարապետ Տեր-Մկրտչյան (մարտի 29, 1866(1866-03-29), Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 19, 1915(1915-11-19) կամ դեկտեմբերի 2, 1915(1915-12-02), Բաքու, Ռուսական կայսրություն), հայ եպիսկոպոս (1909), աստվածաբան, պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ։ Փիլիսոփայության դոկտոր (1893), աստվածաբանության լիցենցիատ (մագիստրոս, 1894)։

Կենսագրություն

Կարապետ Տեր-Մկրտչյանը ծնվել է Գողթն գավառի Ցղնա գյուղում, առևտրական Մարտիրոսի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական, ապա՝ Զաքաթալայի գավառական դպրոցում։ 1880 թվականին քեռու՝ Հովնան ավագ քահանա Ատովմյանի միջնորդությամբ ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1888 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ավարտելուց հետո դասավանդել է Գևորգյան ճեմարանում, վարել մատենադարանապետի պաշտոնը։ 1889 թվականին Գևորգ Չորեքչյանի և Գարեգին Հովսեփյանի հետ ձեռնադրվել է կուսակրոն սարկավագ։ 1889 թվականից ուսանել է Լայպցիգի, Բեռլինի և Տյուբինգենի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Դասախոսություններ է լսել Տյուբինգենի համալսարանի կաթոլիկ աստվածաբանության բաժնում, Փարիզի Սորբոնի համալսարանում, Մարբուրգի բողոքական աստվածաբանական ֆակուլտետում։ Ուսումնառության տարիներին գիտական հոդվածներով աշխատակցել է գերմանական հայտնի կրոնական հանդեսներին։ 1893 թվականին Լայպցիգում հրատարակած «Պավլիկյանք Բյուզանդական կայսրության մեջ և նրանց ցեղակից աղանդավորական երևույթները Հայաստանում» (գերմաներեն) աշխատության համար 1894 թվականին արժանացել է փիլյան լիցենցիատի գիտական աստիճանի և վերադարձել էջմիածին, ձեռնադրվել կուսակրոն քահանա, կարգվել Գևորգյան ճեմարանի տեսչի օգնական և աստվածաբանության ու կրոնական առարկաների ուսուցիչ։ 1899 թվականին նշանակվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1902-1906 թվականներին եղել «Արարատ»-ի կրոնական բաժնի խմբագիրը այնուհետև՝ մինչև 1899 թվականը, ամսագրի խմբագիր։ 1895 թվականին ստացել է վարդապետական աստիճան, նույն թվականին կարգվել Մայր աթոռի «Ուսումնական վարչական հանձնաժողովի» անդամ։ 1899-1902 թվականներին կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1903-1905 թվականներին՝ Երևանի թեմակալի փոխանորդ։ 1902, 1904, 1905-1906 թվականներին կարճ ժամանակով կրկին եղել է «Արարատ»-ի խմբագիր։ 1907 թվականին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան։ 1907 թվականին, խույս տալով Մայր աթոռի որոշ միաբանների հարուցած խոչընդոտներից ու զրպարտություններից, մեկնել է Բաքու, տեղի գիմնազիայում աշխատել ուսուցիչ։ 1907 թվականին, կարգվելով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, նախաձեռնել է Թավրիզում «Առավոտ» հայերեն շաբաթաթերթի (1909-1912 թվականներին) հրատարակումը, Պարսկաստանի տարբեր վայրերից հայթայթել և էջմիածնի մատենադարանին է ուղարկել հայկական հին ձեռագրեր։ 1909 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1910-1912 թվականներին խմբագրել է «Թավրիզի հայտարարություններ» թերթը։ 1914 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Շամախու հայոց թեմի առաջնորդ։

Վախճանվել է 1915 թվականի նոյեմբերի 19-ին Բաքվում։ Թաղված է Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։

Ստեղծագործական գործունեություն

Տեր-Մկրտչյանի աշխատությունները, ձեռագրագիտական հազվագյուտ հայտնագործությունները մեծ հետաքրքրություն են ներկայացրել Եվրոպայի գիտական աշխարհում, առատ նյութ տվել Ընդհանրական եկեղեցու և քրիստոնեության վաղ շրջանի պատմության ուսումնասիրության համար։ «Պավլիկյանք Բյուզանդական կայսրության մեջ և նրանց մերձավոր հերձվածային երևույթները Հայաստանում» (1893, գերմաներեն), «Թոնդրակեցիք մեր օրերում» (1895, գերմաներեն) աշխատություններում և «Պավլիկյանց և թոնդրակեցվոց աղանդները արդի քննադատությամբ» («Արարատ», 1900, հուլիս) հոդվածում անդրադարձել է Միջնադարյան Հայաստանում տարածված աղանդավոր. այդ շարժումներին, դրանց վարդապետություններին։ Զբաղվել է Հայաստանում աղանդավորական շարժումների պատմության հարցերով [«Թոնդրակեցիք մեր օրերում» (գերմաներեն), 1896]։ Սակայն Թոնդրակյան շարժումը նա բնութագրել է ոչ թե որպես դասակարգային պայքար, այլ սոսկ մտավոր առաջադիմության երևույթ կրոն, հարցերի շուրջ։

Տեր-Մկրտչյանը հերքել է արևելագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Կոնիբերի  «Բանալի ճշմարտության» երկի՝ 9-րդ դարում գրված լինելու մասին թեզը, հիմնավորել է նաև «նոր թոնդրակեցիների» կապը բողոքական մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ կրկնամկրտականության (անաբապտիզմ), մկրտականության, լյութերականության հետ։ «Ազգային եկեղեցի» (1903) գրքույկում հեղինակը Հայ առաքելական եկեղեցին ներկայացրել է իր երեք հիմնական գծերով՝ ազգային բնավորությամբ, կրոնական  ոգով և հալածական վիճակով։

1902-1903 թվականներին Տեր-Մկրտչյանին են հանձնարարվել Աստվածաշնչի նոր հրատարակության պատրաստման և խմբագրման աշխատանքները։ Նա Մայր աթոռի ձեռագրատան Աստվածաշնչի 40 ձեռագրերից ընտրել է 8-9 հիմնականները, համեմատել եբրայերեն բնագիրը և Յոթանասնից թարգմանությունը և տպագրության պատրաստել Ծննդոց ու Ելից գրքերը։ Սակայն 1903 թվականին եկեղեցական գույքի բռնագրավման և Մայր աթոռում ստեղծված իրավիճակի պատճառով գործը չի հրատարակվել և չի հասցվել իր ավարտին։

1904 թվականին Տեր-Մկրտչյանը Երևանի Կաթողիկե եկեղեցում հայտնաբերել է մի կարևոր հայերեն ձեռագիր, որը բովանդակել է II դարի հեղինակ Իրենիոս Լուգդոնացու գրվածքները։ Դրանցից առաջինը ՝ «Ցոյցք առաքելական քարոզության» երկը, մեծ արժեք է ներկայացնում II դարի քրիստոնեական դավանաբանության համար։ Հունարեն բնագիրը կորած է, և միայն վերնագիրն էր հայտնի Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ից։ Երվանդ Տեր-Մինասյանի հետ հայտնաբերել և գերմաներեն է թարգմանել Ս․ Իրենիոսի (Երանոս) «Ցոյցք առաքելական քարոզության» երկը, որի մասին մինչ այդ սոսկ հիշատակություն կար Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմության» մեջ, իսկ բնագիրը կորած էր համարվում [լույս է տեսել Լայպցիգում (1907)՝ գերմաներեն և հայերեն զուգադիր տեքստով, պրոֆեսոր Ա․ Հառնակի վերջաբանով և ծանոթագրություններով]։ Տեր-Մկրտչյանի և Երվանդ Տեր-Մինասյանի ջանքերով Լայպցիգում լույս է տեսել (1908) նաև Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկի հայերեն բնագիրը՝ գերմանական և հայերեն առաջաբանով։ 1910 թվականին Լայպցիգում հրատարակվել են Տեր-Մկրտչյանի հայտնաբերած Ս․ Իրենիոսի «Ընդդեմ հերձվածոց» ճառի 4 և 5 գրքերը (հայերեն), գերմաներեն առաջաբանով։ «Արարատ» ամսագրում տպագրել է հայագիտական հոդվածներ։ Հայտնաբերած երրորդ ձեռագիրը, որը 1911 թվականին Տեր-Մկրտչյանը գտել էր Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքում, «Կնիք հավատո» (1914, Երվանդ Տեր Մինասյանի հետ) դավանաբանական ժողովածուն էր։ Այդ գործին կցված ընդարձակ «Ներածությունը» գնահատելի  ուսումնասիրություն է Հայ եկեղեցու 6-7-րդ դդ. պատմության, դավանական դիրքորոշումների և մատենագրության վերաբերյալ։ Աշխատության հետ առնչություն ունի հեղինակի մեկ այլ՝ «Հովհան Մանդակունի և Հովհան Մայրագոմեցի» (1913) ուսումնասիրությունը։ Այս գործերում Տեր-Մկրտչյանը անդրադարձել է Հայ եկեղեցու պատմության ամենակնճռոտ և վիճելի հարցերից մի քանիսին, այն է՝ քրիստոնյա աշխարհում դավանաբանական վեճերին հայոց մասնակցության, Քաղկեդոնի ժողովի մերժման, Տիմոթեոս Կուզի  «Հակաճառության» հայերեն թարգմանության ժամանակին, «Գիրք թղթոց»-ի մի շարք գրությունների հեղինակային պատկանելության, գրելու շարժառիթների խնդրին ևն։ Պաշտպանել և հիմնավորել է այսօր արդեն հայագիտության մեջ ընդունված այն տեսակետը, թե Հայ եկեղեցին Քաղկեդոնի ժողովի հանդեպ իր բացասական դիրքորոշումը հստակեցրել է 5-րդ դարի վերջին քառորդին՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք։ Տեր-Մկրտչյան անձնական կապեր է ունեցել գերմանացի հայագետներ Հ․ Գեչցերի, Ադոլֆ Հառնակի և ուրիշների հետ։

Տեր-Մկրտչյանը հրատարակել է մի շարք հիշատակարաններ Մայր աթոռի մատենադարանի ձեռագրերից։ Դրանցից երկուսը լույս են տեսել առանձին (Հովհան Երուսաղեմացու և Հովհաննես Գ Օձնեցու թղթերը)։ «Արարատ»-ում հրատարակել է «Գիրք թղթոց»-ի մի շարք գրություններ, մասնավորապես՝ Բաբկեն Ա Ոթմսեցի, Ներսես Բ Բագրեվանդցի, Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների թղթերը, նոր լույս սփռելով Հայ եկեղեցու VI–VII դդ. պատմության մի շարք հարցերի վրա։ 1908 թվականին Վաղարշապատում լույս է տեսել Տեր-Մկրտչյանի  «Հայոց եկեղեցու պատմության» առաջին հատորը։ Ժողովրդի կրոնաբարոյական դաստիարակության համար աշխարհաբար է փոխադրել Մատթեոսի Ավետարանը (անտիպ)։

Երկեր

  • Նիւթեր հայ մելիքութեան մասին, պր. 1, 2, Վաղարշապատ, 1913–14:
  • Պաւղիկեանք Բիւզանդական կայսրութեան մէջ եւ մերձաւոր հերձուածային երեւոյթներ Հայաստանի մէջ, Երուսաղէմ, տպարան Սրբոց Յակոբեանց, 1938։
  • Տեր - Մինասեան Ե., Կարապետ եպիսկոպոս Տէր-Մկրտչեան, Մ., 1911:
  • Յովսէփեան Գ., Տ. Կարապետ եպիսկոպոս, «Արարատ», 1915, թ. 11–12, էջ 849–856:
  • Stephan S., Karapet Episkopos Ter-Mkrtschjan (1866–1915), Halle, 1983.
  • Կարապետ Եպիսկոպոս Տէր-Մկրտչեան (1866-1915)։ փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու։ Հայաստանի ազգային արխիվ, 2006, 558 էջ։
  • Երկերի ժողովածու։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչություն, 2008։

Գրականություն

Ծանոթագրություններ

  
  Ստեղծագործությունների տեքստ
  
  Ստեղծագործությունների տեքստ
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Karapet Ter-Mkrtchyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Karapet Ter-Mkrtchyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes