peoplepill id: karapet-muradyan
KM
Russia Armenia
4 views today
4 views this week
Karapet Muradyan
Geologist

Karapet Muradyan

The basics

Quick Facts

Intro
Geologist
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Age
86 years
The details (from wikipedia)

Biography

Կարապետ Մուրադի Մուրադյան (մարտի 5, 1938(1938-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան: Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989):

Կենսագրություն

Կարապետ Մուրադյանը ծնվել է 1938 թվականի մարտի 5-ին, Երևանում: 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը և աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ) օգտակար հանածոների և մետաղագոյացման բաժնում։ Անցած տարիների ընթացքում նա հաջորդաբար զբաղեցրել է ինժեների, ասպիրանտի, կրտսեր գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի, առաջատար գիտաշխատողի, լաբորատորիայի վարիչի պաշտոնները: 1962 թվականին Մուրադյանն ընդունվել է ասպիրանտուրա և գործուղվել Մոսկվա՝ ուսանելու գիտական ղեկավար պրոֆեսոր Վ. Ն. Կոտլյարի մոտ: 1967 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Բազումի միջին էոցենի սուբհրաբխային համալիրի երկրաբանությունը և հանքաբերությունը» թեմայով: Մուրադյանի հետագա գիտական ուսումնասիրությունները շարունակվել են Վիրահայոց-Տավուշ (Շամշադին), Արցախ-Կապանի և Ամասիա-Սևան-Հագարի հրաբխածնա-մետաղագոյացման գոտիներում՝ նրանց հանքային շրջաններում։ Այդ ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են նրա «Փոքր Կովկասի կենտրոնական մասի հրաբխածին ֆորմացիաների հանքաբերությունը» դոկտորական ատենախոսությունում, որը նա պաշտպանել է 1987 թվականին Թբիլիսիում՝ Կովկասի հանքային ռեսուրսների ինստիտուտում։

1988-1994 թվականներին Մուրադյանը մասնակցել է Սպիտակի երկրաշարժային տարածքի 1:50000 և ՀՀ 1:200000 մասշտաբի մագմայական ու մետաղագոյացման քարտեզների կազմման աշխատանքներին։ Նրա կողմից առաջին անգամ կազմվել են Բազումի և Տավուշի (Շամշադինի) հանքային շրջանների էտապային հնաֆացիալ-հնահրաբխածնական և այդ հիմքի վրա կանխագուշակումա-մետաղագոյացման խոշորամասշտաբ (1:50000) քարտեզներ, որոնք հնարավորություն են տվել նորովի գնահատել այդ շրջանների հանքաբերության հեռանկարները։

Մուրադյանը մասնակցել է նախկին Խորհրդային Միության, Կովկասի և Հայաստանի հնահրաբխածնական և մետաղագոյացման եզակի ատլասների՝ 1:5000000, 1:1000000 և 1:500000 մասշտաբների էտապային քարտեզների կազմման աշխատանքներին (ակադեմիկոս Ռ. Ջրբաշյանի հետ համատեղ): Մուրադյանը մասնակցել է ՀՀ բնատարածքի մագմատիզմի, մետամորֆիզմի և հանքային ֆորմացիաների 1:300000 մասշտաբի քարտեզի կազմման աշխատանքներին, մշակել է Փոքր Կովկասի տարածքի երկրադինամիկական զարգացման մոդելը, վերհանել է նրա կիրառական նշանակությունը։

Մուրադյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ, դասավանդել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում:

Աշխատություններ

Մուրադյանն ավելի քան 152 գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք նվիրված են Փոքր Կովկասի և Միջերկրածովային (Ալպ-Հիմալայան) գոտու կենտրոնականհատվածիբնատարածքին բնորոշ օգտակար հանածոների հանքավայրերի կարևորհիմնախնդիրներին: Զեկուցումներով հանդես է եկել տարբեր հանրապետական, համամիութենական, միջազգայինխորհրդակցություններում:

Անդամակցություն

  • Բնական գիտությունների Ռուսաստանի ակադեմիայի իսկական անդամ (2001):
  • Բնության և հասարակության մասին Գիտությունների միջազգային ակադեմիայի իսկականանդամ (2009):
  • Հանքավայրերի ծագումնաբանական միջազգային ասոցիացիայի անդամ (IAGOD, 1991):
  • ԵԳԻ-ում գործող թեկնածուական և դոկտորական ատենախոսություններիաստիճանաշնորհման 054 գիտական խորհրդի անդամ:
  • ԽՍՀՄ ԳԱ հնահրաբխածնական-մետաղագոյացման հանձնաժողովի անդամ

Երկեր

  • Базумский рудный раион Армянской ССР геология и рудоносность, Е., 1971.
  • Рудоносность вулканогенных формаций Малого Кавказа, Е., 1994.

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Karapet Muradyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Karapet Muradyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes