peoplepill id: karapet-grigoryants
KG
1 views today
1 views this week
Karapet Grigoryants
Painter, poet, translator, playwright

Karapet Grigoryants

The basics

Quick Facts

Intro
Painter, poet, translator, playwright
Gender
Male
Place of birth
Aygedzor
Place of death
Tbilisi
Age
72 years
Residence
Tbilisi
The details (from wikipedia)

Biography

Կարապետ Վարազդատի Գրիգորյանց (մայիսի 6, 1870, Այգեձոր - փետրվարի 7, 1943, Թբիլիսի), հայ գեղանկարիչ, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ։

Կենսագրություն

Կարապետ Գրիգորյանցը ծնվել է Տավուշի Գուլալի (այժմ՝ Այգեձոր) գյուղում։ Երիտասարդ տարիներին աշխատանք գտնելու պատրվակով տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ հաստատվել էին նրա եղբայրները։ Թիֆլիսում նկարչության դասեր է ստացել գերմանացի նկարիչ Գոլֆինգինից, այնուհետև կերպարվեստի բնագավառում հաջողությունների հասնելով՝ բացել է իր սեփական նկարչական արվեստանոցը։ Եղել է Հին Թիֆլիսի ճանաչված արվեստագետներից։ Հեղինակել է Հին Թիֆլիսի Էրիվանի փողոցում գտնվող «Սիմպատիա» ռեստորանի ձևավորումը, որտեղ հաճախ այցելել են Պյոտր Չայկովսկին, Սերգեյ Եսենինը, Վլադիմիր Մայակովսկին, Կ.Պաուստովսկին, Ի.Էրենբուրգը և այլք։ Հեղինակել է գրքեր, գրել բանաստեղծություններ, հայերեն է թարգմանել «Վագրի մորթով ասպետը», «Եփրեմվերդի» գրքերը։

2015 թվականին Հայ-վրացական համատեղ նախաձեռնության արդյունքում Վրաստանի պատմության թանգարանում բացվել է «ՀԻՆ ԹԻՖԼԻՍ.ՆԿԱՐՆԵՐ ՔԱՂԱՔԻ ԿՅԱՆՔԻՑ. MARGINALIA» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ի թիվս այլ նկարիչների աշխատանքների, ներկայացվել են նաև Կարապետ Գրիգորյանցի կտավներից։

Ստեղծագործություններ

Ստեղծել է նատյուրմորտներ, դիմանկարներ, այդ թվում Շոթա Ռուսթավելու, Թամար թագուհու, Խաչատուր Աբովյանի, Ալեքսանդր Պուշկինի, Քրիտափոր Կոլումբոսի, Ուիլյամ Շեքսպիրի և այլոց դիմանկարները։ Աշխատանքների մեծ մասն ավերվել են Թբիլիսիի նկարիչների տան նկուղում։ Գրիգորյանցի «Թամար թագուհին և Շոթա Ռուսթավելին» (1926) կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, այլ գործեր գտնվում են Վրաստանի թանգարաններում։

Հեղինակել է գրքեր՝

  • «Հավատացյալ Վարենկայի գովասանքը» (1919, վրացերեն, բանաստեղծություն)
  • «Եղբայրասպանը» (արձակ, բեմադրվել է Հավլաբարի «Արաքսյան» թատրոնում)
  • «Իմաստության աղբյուր»
  • «Առակներ հին Թիֆլիսի մասին»
  • «Կեղծ հայելին»
  • «Ուղևորություն մարդակերների մոտ»

    Ծանոթագրություններ

    Աղբյուրներ

    • Гевенян Сергей. Мой Тифлис. Эчмиадзин 2002. С. 123-138.
    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
    Lists
    Karapet Grigoryants is in following lists
    comments so far.
    Comments
    From our partners
    Sponsored
    Karapet Grigoryants
    arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes