Kamo Arzumanyan
Quick Facts
Biography
Կամո Արզումանյան (մայիսի 14, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:14|2|0}}), Եղվարդ (Սյունիքի մարզ), Հայաստան), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2003)։
Կենսագրություն
Կամո Արզումանյանը ծնվել է 1956 թվականին, ՀԽՍՀ Կապանի շրջանի Եղվարդ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Ավարտել է Եղվարդի միջնակարգ դպրոցը, ծառայել խորհրդային բանակում, արժանացել բանակի գերազանցիկ մեդալի, ընտրվել Բեռլինի համաբանակային կոնֆերանսի պատվիրակ։ 1978 թվականին որպես դերասան հանդես է եկել Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, միաժամանակ, 1979-1984 թվականներին՝ սովորել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում։ 1991 թվականից Կապանի պետական թատրոնի տնօրենն է։
Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 2006 թվականին լույս է տեսել արձակագիր Էդուարդ Զոհրաբյանի «Ինչպես մի լեռ Խուստուփ...» գիրքը Կամո Արզումանյանի մասին։
Ներկայացումներ
Դեր | Ստեղծագործության հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
Հմայակ Վառլամյան | Ալեքսանդր Շիրվանզադե | «Արմենուհի» |
Ներսե իշխան | Մուրացան | «Ռուզան» |
Սավելլա | Շեյլի | «Չենչի» |
Ալոզո | Ուիլյամ Շեքսպիր | «Փոթորիկ» |
Սուր | Հակոբ Պարոնյան | «Պաղտասար ախպար» |
Փիլոյան | Ժիրայր Անանյան | «Տաքսի-տաքսի» |
Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա» ներկայացումով հանդես է եկել Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում և արժանանացել ՀԼԿԵՄ մրցանակի։
Ֆիլմեր
Ֆիլմ | Տարեթիվ |
---|---|
«Թռիչքն սկսվում է երկրից» | 1980 |
«Կորուսյալ դրախտ» | 1991 |
«Երևան ջան» | 2002 |
«Տխուր փողոցի լուսաբացը» | 2008 |
Պարգևներ, մրցանակներ
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2003 թ.
- Մովսես Խորենացու մեդալ, 2006 թ.
- Ակսել Բակունց մեդալ, 2011 թ.
- Վազգեն Սարգսյան մեդալ, 2012 թ.
- Մայրական երախտագիտություն մեդալ
- Լորիս Մելիքով մեդալ
- Գարեգին Նժդեհ մեդալ, 2014 թ.
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2015 թ.
- ԵԿՄ 20-ամյակի մեդալ, 2015 թ.