peoplepill id: jurij-vartanovic-arutjunjan
YA
Russia
1 views today
2 views this week
Yuri Arutyunyan
Russian scientist

Yuri Arutyunyan

The basics

Quick Facts

Intro
Russian scientist
Places
Gender
Male
Place of birth
Rostov-on-Don, Rostov Oblast, Russia
Place of death
Moscow, Moscow Governorate, Russian Empire, Duchy of Moscow
Age
86 years
Education
Armenian State Pedagogical University
(-1949)
Awards
Order of the Badge of Honour
(1986)
The details (from wikipedia)

Biography

Յուրի Վարդանի Հարությունյան (օգոստոսի 20, 1929, Դոնի Ռոստով - հունիսի 26, 2016, Մոսկվա), խորհրդային և ռուս, հայազգի պատմաբան, ազգագրագետ, էթնոսոցիոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմության և սոցիոլոգիայի թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր։

Կենսագրություն

Ծնվել է 1929 թվականին Ռոստով քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Որոշ ժամանակ զբաղվել է մանկավարժությամբ, այնուհետև ընդունվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ Ինչպես 1952 թվականի պաշտպանած թեկնածուական ատենախոսությունը, այնպես էլ 1964 թվականինին դոկտորակա ատենախոսությունը նվիրված էին գյուղերի սոցիալական խնդիրներին։ 1971 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1964-1965 թվականներին ավագ դասախոս է աշխատել Մոսկվայի պետական համալսարանում, 1966—1969 թվականներին՝ սոցիոլոգիայի և փիլիսոփայության ֆակուլտետի լաբորատորիայի վարիչ։ Նրա աշխատությունները հիմնականում վերաբերվում են էթնոսոցիոլոգիական հետազոտություններին։ Նրա ղեկավարությամբ Հայաստանում 1976-1980-ական թվականներին իրականացվել է առաջին էթնոսոցիոլոգիական հետազոտությունը: Հետագայում այդ հետազոտությունները կրկնվեցին 1993, 2003, 2005, 2007 և 2010 թվականներին։ 2008 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան նրան ընտրել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Մահացել է 2016 թվականի հունիսի 26-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը, կնոջ՝ Մայա Պոնկրատովայի (1925—1999) և ծնողների կողքին։ Ունի մեկ աղջիկ։

Աշխատություններ

  • «Մեքենատրակտորային կայանների պատմական դերը և դրանց վերակառուցումը» (1958 )
  • «Խորհրդային գյուղացիական դասը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ» (1964, 1970)
  • «Գյուղի սոցիոլոգիական հետազոտման փորձ» (1968)
  • «ԽՍՀՄ-ի գյուղացիական դասի սոցիալական կառուցվածքը» (1971)
  • «Ռուսական էթնոսոցիոլոգիական ակնարկներ» (1992)
  • «Մոլդովա. մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
  • «Էստոնիա. Մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
  • «Ռուսաստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
  • «Վրաստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1997)
  • «Ռուսաստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
  • «Ռուսաստան. քաղաքի և գյուղի բնակիչներ» (1995)
  • «Մոլդովա. մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
  • «Ռուսաստան. քաղաքի և գյուղի բնակիչներ» (1995)
  • «Ուզբեկստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1996)
  • «Վրաստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1997)
  • «Հետխորհրդային Ռուսաստանի հասարակության սոցիալական կառուցվածքի մասին» (2002)
  • «Հետորհրդային ազգերի Տրանսֆորմացիա» (2003)
  • «Ռուսներ. էթնոսոցիոլոգիական հետազոտություններ» (2007)
  • «Ռուսական նույնականության էթնիկական բաղադրիչների մասին» (2009)
  • «Ռուսներ. էթնոսոցիոլոգիայում ազգային-քաղաքացիական նույնականացման ձևավորման խնդիրներ» (2009)
  • «Ռուսաստանում հայկական համայնքի մասին» (2011)շ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

 
Չափորոշչային վերահսկողություն
  
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
Չափորոշչային վերահսկողություն
Բառարաններ և հանրագիտարաններ
 
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Yuri Arutyunyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Yuri Arutyunyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes