Jumshud Atoyan
Quick Facts
Biography
Ջումշուդ Կարապետի Աթոյան (1913, Բերդ - 1941, անհայտ), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մանկավարժ։
Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում (այժմ՝ քաղաք)։ Յոթնամյա կրթությունն ստացել է նույն բնակավայրում, իսկ 1930 թվականին ավարտել է Դիլիջանի մանկավարժական տեխնիկումը։ 1931-1934 թվականներին աշխատել է Շամշադինի շրջանի Չինչին, Վերին Կարմիրաղբյուր և Այգեձոր գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ։ 1935-1939 թվականներին աշխատել է Իջևանի շրջանի Մելիքի (այժմ՝ Ներքին Ծաղկավան), Սարիգյուղի դպրոցներում որպես ուսուցիչ։
1939 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Գրոդնո քաղաքում։ 1940 թվականին տեղափոխվել է այլ զորամաս, որտեղ սովորել և ավարտել է գնդի կրտսեր հրամանական կազմի դպրոցը. ավագ սերժանտ կոչումով տեղափոխվել է Բալաշսկ, սովորել օդաչուական դպրոցում, դարձել ռադիստ-հրաձիգ։ Նրա վերջին նամակը ստացվելէ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին, երբ նրանց զորամասը տեղափոխվում էր Կիևից դեպի սահմանամերձ գոտի։
Ծանոթագրություններ
- ↑ Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 20-21։
Hi! My name is Mariam Khachatrian, Im a granddaughter of Jimshud Atoyan! My mothers name is Emma Atoyan. If my grandfaher childs or other relatives in ither countries, please, write me mail letter. My mail adress is _ [email protected]