peoplepill id: julieta-glyulamiryan
JG
Russia Armenia
3 views today
3 views this week
Julieta Glyulamiryan
Armenian educator

Julieta Glyulamiryan

The basics

Quick Facts

Intro
Armenian educator
Work field
Gender
Female
Place of birth
Yerevan, Armenia
Age
78 years
Education
Armenian State Pedagogical University
(-1969)
The details (from wikipedia)

Biography

Ջուլիետա Հարությունի Գյուլամիրյան (հուլիսի 14, 1946(1946-07-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ: Մանկավարժական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր: ՀՀ ՄԳԱ անդամ (2003):

Կենսագրություն

Ջուլիետա Գյուլամիրյանը ծնվել է 1946 թվականի հուլիսի 14-ին, Երևանում: 1969 թվականին ավարտել է Երևանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (Լենինյան թոշակառու): 1974-1994 թվականներին աշխատել է Մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտում:

1988-1992 թվականներին եղել է փոխտնօրեն, 1975-1976 թվականներին՝ Փարաքարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 1977-1978 թվականներին՝ Երևանի Աղասի Խանջյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 1988-2001 թվականներին՝ Մոսկվայում իր բացած կիրակնօրյա դպրոցի տնօրեն: 1992 թվականից աշխատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, 1992-2000 թվականներին՝ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ: 2001, 2005 թվականներին դասավանդել է Թեհրանի և Ջուղայի (Իրանի Իսլամական Հանրապետություն) «Հայագիական» քառամյա ուսումնական հաստատություններում, իրականցրել է ուսուցիչների վերապատրաստումներ, հրատարակել է դասագրքեր: 2002, 2004, 2006, 2009 թվականներին դասավանդել է Հալեպի (Սիրիայի Արաբական Հանրապետությունում) քառամյա ուսումնական հաստատություններում, իրականցրել է ուսուցիչների վերապատրաստում, հրատարակել է դասագրքեր: 2009, 2010 թվականներին վարել է Քուվեյթի Ազգային վարժարանի ուսուցիչների և մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման դասընթացներ: 2010, 2011, 2012 թվականներին (3-ական ամսով)` Բեյրութում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ է վարել տեղի հայկական կրթօջախներում, ուսուցիչների հետ միասին ստեղծել է և փորձարկել մանկապարտեզի`«Հայեցի կրթության ազգային ծրագիր» և «1-6 դասարանների հայերենի ծրագիր և մեթոդական ցուցումներ»: 2013 թվականին Ավստրալիայում (Սիդնեյ) վարել է հայկական վարժարանի, հիմնական և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների վերապատրաստման դասընթացներ: Վերապատրաստման դասընթացներ է վարել Մոսկվայի, Սոչիի, Վրաստանի, Աբխազիայի հայկական դպրոցների ուսուցիչների համար: Կազմել է I-III դասարանների դասագրքեր, ինչպես նաև հայոց լեզվի դասագրքեր Իրանի և Լոնդոնի հայկական դպրոցների համար (I-IV դասարանների համար):

Անդամակցություն

  • ՀՀ ՄԳԱ անդամ (2003):
  • ՀՊՄՀ նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ:

Պարգևներ

  • «Խաչատուր Աբովյանի անվան մեդալ»
  • Պետական կառավարական պատվոգրեր
  • «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» (Բեյրութ)
  • ՀՀ ԿԳՆ «Ոսկե» մեդալներ
  • Գրիգոր Նարեկացի հուշամեդալ (Բեյրութ)
  • Ազգային ժողովի նախագահի պատվոգիր

Երկեր

  • Գրավոր նյութերի ժողովածու, բուհական ձեռնարկ, 2000:
  • Վաղը դպրոց կգնամ: [Մայրենի լեզվի մեթոդական ձեռնարկ], Երևան, Զանգակ-97, 2001:
  • Երկխոսություններ ծնողների հետ: [Զրույցներ], Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2002:
  • Խոսենք հայերեն: Նախակրթական առաջին խումբ. փորձնական դասագիրք Սփյուռքի նախակրթարանների համար, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2002:
  • Կերպարվեստ: 2-րդ դասարան, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2002:
  • Իմ առաջին ընթերցարանը: Փորձնական դասագիրք սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցի 1-ին դասարանի համար, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003 (համահեղինակ):
  • Արտագրությունների, թելադրությունների, փոխադրությունների, շարադրությունների ձեռնարկ տարրական դպրոցի համար: Տաթև գիտակրթական համալիր, Երևան,Զանգակ-97, 2003:
  • Զանգակ այբբենարան: Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003:
  • «Զանգակ» այբբենարանի և «Ես սովորում եմ գրել» աշխատանքային տետրերի մեթոդական ուղեցույց: Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003:
  • Խոսքի զարգացում, բուհական ձեռնարկ, 2004:
  • Կռունկ: Այբբենարան: Բ տարի, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2004:
  • Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա: Երևան, Զանգակ-97, 2006:
  • Տարրական դասարանների դասագրքեր, Սիրիա, Իրան, 2007-2012:
  • Արտագրությունների, թելադրությունների, շարադրությունների ժողովածու քառամյա կրտսեր դպրոցի համար, Զանգակ, Երևան, 2009:
  • Խաղալով սովորենք, Զանգակ, Երևան, 2009:
  • Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա, երկրորդ լրամշակված հրատարակություն, Զանգակ, Երևան, 2009:
  • Մայրենի լեզու 2: Դասագիրք սփյուռքի դպրոցների համար, Երևան, Զանգակ-97, 2011:
  • Մայրենի լեզու 3: Դասագիրք սփյուռքի դպրոցների համար, Երևան, Զանգակ-97, 2011:

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  2. Ջուլիետա Հարությունի Գյուլամիրյանի մասին ՀՊՄՀ կայքում
  3. «Julieta Gyulamiryan|Ջուլիետա Գյուլամիրյան, Zangak Publishing House»։ www.zangak.am։ Վերցված է 2020-03-07 
  4. «Կոհա առցանց քարտարան ›Որոնման արդյունքներ համար 'pb:Զանգակ-97, and au:Գյուլամիրյան, Ջուլիետա Հարությունի,'»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2020-03-07 
  5. Գյուլամիրյան Ջուլիետա Հարությունի (2001)։ Վաղը դպրոց կգնամ (հայերեն)։ Զանգակ֊97։ ISBN 978-99930-2-184-1  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  6. Գյուլամիրյան Ջուլիետա Հարությունի (2002)։ Երկխոսություններ ծնողների հետ (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 978-99930-2-468-2  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  7. Գյուլամիրյան Ջուլիետա Հարությունի (2002)։ Իմ առաջին ընթերցարանը: Փորձնական դասագիրք սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցի 1-ին դասարանի համար (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 978-99930-2-448-4  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  8. Գյուլամիրյան Ջուլիետա Հարությունի (2004)։ Խոսքի զարգացում: Տեսություն եւ պրակտիկա (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 978-99930-2-961-8  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Julieta Glyulamiryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Julieta Glyulamiryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes