John Gevorgyan
Quick Facts
Biography
Ջոն Անդրանիկի Գևորգյան (դեկտեմբերի 27, 1937(1937-12-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, թավջութակահար, մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստ։
Կենսագրություն
Ջոն Գևորգյանը ծնվել է Երևանում, 1937 թվականի դեկտեմբերի 27-ին։
1955 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (դասատու՝ Ալեքսանդր Չաուշյան), 1960 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1964 թվականին՝ ասպիրանտուրան (1964, ղեկ.՝ Լ. Գրիգորյան)։
1961-1968 թվականներին եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա եռյակի, 1971-1978 թվականներին՝ քառյակի թավջութակահար, 1969-1974 թվականներին՝ ՀԽՍՀ հեռուստառադիոյի սիմֆոնիկ, 1976-1991 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբերի կոնցերտմայստեր։ 1965-1969 թվականներին աշխատել է Սիրիայում, 1974–76 թվականին՝ Կուբայում։ 1964-1991 թվականին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1988 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
Ջոն Գևորգյանը 1991 թվականից ապրում է ԱՄՆ-ի Բյորկ քաղաքում, դասավանդում իր ստուդիայում։ 1995-2010 թվականին (տարբեր տարիների) եղել է Վաշինգտոնի, Ֆերֆաքսի, Առլինգտոնի, Ալեքսանդրիայի սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմայստեր, միաժամանակ՝ Վիրջինիայի և Ֆերֆաքսի երաժշտական ստուդիաների դասատու։
2008 թվականից հանդիսանում է Ֆերֆաքսի «Ջոն Գևորգյան» երաժշտական ստուդիայի ղեկավար (նաև հիմադիրը)։
Կազմել և խմբագրել է «Հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոների ժողովածուն» (ռուսերեն, 1987)։
Մրցանակներ
Երիտասարդ կատարողների այսրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակակիր է (1960, Բաքու), պարգևատրվել է բազմաթիվ պատվավոր նշաններով ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից։