![](https://pplstatic.nyc3.cdn.digitaloceanspaces.com/static/images/dummy-gradient.jpg)
Quick Facts
Biography
Յոհաննես Շթրաթե (ծնվ.՝ մարտի 17, 1980 թվական, Բրեմեն, Գերմանիա), գերմանացի երգիչ և Revolverheld խմբի մենակատար:
Կենսագրություն
Յոհաննես Շթրաթեն ծնվել է 1980 թ. մարտի 17-ին Բրեմենում քաղաքում, դաշնակահարի և ուսուցչի ընտանիքում: Նա մեծացել է Վորպսվեդեում, 10 տարեկան հասակում սկսել է նվագել կիթառ: 4 տարի անց նա ստեղծել է իր ռոք խումբը` Second Floor-ը, որի հետ էլ երեք տարով պայմանագիր է կնքել։ Խմբի միակ պաշտոնական սինգլը եղել է „Tut mir leid (Ich kann nicht anders)”-ը, որը նաև հայտնվել է VIVA Hits հիթ-շքերթի 13-րդ հորիզոնականում: 2002 թվականի ձմռանը Kristoffem Hünecke-ի, Nielsem Grötsch-ի, Jakobem Sinn-ի և Florianem Speer-ի հետ ստեղծել է Revolverheld խումբը, որը այդ ժամանակ կոչվել է Manga: 2011 թվականի սեպտեմբերի 30-ին թողարկվել է Յոհաննեսի առաջին սոլո ալբոմը` Die Zeichen stehen auf Sturm-ը, որը նա ստեղծել է Ֆիլիպ Սթեյնքի հետ:
![Rev.jpg](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e2/Rev.jpg/220px-Rev.jpg)
2014 թվականին մասնակցել է The Voice Kids-ին որպես ժյուրիի անդամ և խմբի ավագ, Լենա Մայեր-Լանդրութի և Հեննինգիեմ Վեհլանդի հետ: 2015 թվականին նորից մասնակցել է այդ նախագծին որպես ժյուրի, Լենայի և Մարկ Ֆրոսթերի հետ:
Յոհաննեսը ամուսնացած է Աննա Անջելինա Վոլֆերսի հետ: 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, լույս աշխարհ է եկել զույգի առաջին որդին` Էմիլը:
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/Filmpremiere_zulu_hamburg_johannes_strate_02.jpg/220px-Filmpremiere_zulu_hamburg_johannes_strate_02.jpg)
Սկավառակագրություն
Տարեթիվ | Անվանում | Ամենաբարձր հորիզոնական | Ծանոթագրություններ | ||
---|---|---|---|---|---|
DE | AT | CH | |||
2011 | Die Zeichen stehen auf Sturm | 21 (3 շաբաթում) | — | — | Պրեմիրերա. 2011 թվականի սեպտեմբերի 30 |
Սինգլներ
Տարթեիվ | Անվանում | Ամենաբարձր հորիզոնական | Ծանոթագրություններ | ||
---|---|---|---|---|---|
DE | AT | CH | |||
2011 | Es tut mir weh dich so zu sehen Die Zeichen stehen auf Sturm | 73 (1 շաբաթում) | — | — | Պրեմիերա: 2011 |
2012 | Ich mach meinen Frieden mit mir Die Zeichen stehen auf Sturm | — | — | — | Պրեմիերա. 2012 |