Jeghia Howhannesjan
Quick Facts
Biography
Եղիա Հովհաննեսյան (1886 - 1949), հունգարահայ հրապարակագիր, հայագետ։
Իրավաբանության դոկտոր։ Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո հաստատվել ու գործել է Հունգարիայի Գյոդեոլեո քաղաքում։ Հիմնադրել և խմբագրել է «Գյոդեոլեոյի լրաիր» թերթը, աշխատակցել սփյուռքահայ և հունգար մամուլին։ Գրել է հայերեն և հունգարերեն։ Հայագիտության համար արժեքավոր են Հովհաննեսյանի «Հայաստանի ժողովուրդը» (1934 թվական, հունգարերեն), «Երկրի հայերը հայրենիքի պաշտպանության մեջ» (1940 թվական, հունգարերեն) աշխատությունները։ Առաջինում տվել է հայ ժողովրդի ու մշակույթի ընդհանուր պատմությունը, երկրորդում բացահայտել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մի շարք երկրներում հայերի խաղացած դերը։ «Ընտիր էջեր հայ գրականությունից» (1942 թ., հունգարերեն) երկում շարադրել է հայ գրականության V—XIX դարերի համառոտ պատմությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 567)։ |