Ivan Goncharenko
Quick Facts
Biography
Իվան Իվանովիչ Գոնչարենկո (ուկր.՝ Іван Іванович Гончаренко, օգոստոսի 12, 1908, Յաբլոնևո - հունիսի 5, 1989, Կիև), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ։ ԽՄԿԿ անդամ (1931)։
Կենսագրություն
Իվան Գոնչարենկոն ծնվել է 1908 թվականին Յաբլոնևո գյուղում (այժմ՝ Օրոժիցյայի շրջան, Պոլտավայի մարզ, Ուկրաինա), գյուղացու ընտանիքում։ Սովորել է Խարկովի գյուղատնտեսության ինստիտուտի բանֆակում, 1934 թվականին ավարտել է Խարկովի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է ռազմական թղթակից, մասնակցել Օդեսայի, Սևաստոպոլի և Ստալինգրադի հերոսական պաշտպանությանը։ Եղել է Ուկրաինայի ԳԱԱ Տ. Գ. Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտի խմբագիր, Ուկրաինայի գրողների միության երիտասարդ հեղինակների բաժնի ղեկավար, գրողների միության ռազմա-գեղարվեստական գրականության բաժնի պատասխանատու քարտուղար։
Ապրել է Կիևում։ Մահացել է 1989 թվականի հունիսի 5-ին։ Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը (հատված № 52)։
Ստեղծագործություններ
Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Բարեկամներ», լույս է տեսել 1930 թվականին։ Հետագայում հրատարկել է «Գարնան երգեր», «Հանուն մեր երջանկության», «Օդեսա-Սևաստոպոլ» և այլ ժողովածուներ։
- «На риштованні» (1931)
- «Пісні весни» (1933)
- «За наше щастя» (1938)
- «Краю рідний» (1940)
- «Одеса, Севастополь» (1943)
- «Заручини», поема (1950)
- «На землі оновленій» (1951)
- «Іду землею рідною» (1956)
- «Матрос Гайдай» (1956)
- «На клич життя» (1960)
- «Літа ідуть» (1968)
- «Обеліски» (1974)
- «Сяйте, зорі яснії!» (1977)
- «Твори. В двох томах» (1978)
- «Поезії» (1983).
Պարգևներ
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան (2)
Գրականություն
- Українська радянська енциклопедія ։ [в 12-ти т.] / гол. ред. М. П. Бажан ; редкол.։ О. К. Антонов та ін. - 2-ге вид. - Т. 3 ։ Гердан - Електрографія. - К. ։ Голов. ред. УРЕ, 1979. - С. 103.
- Костенко В. К. Гончаренко Іван Іванович // Українська літературна енциклопедія. - Т. 1. - К., 1988. - С. 457.
- Проценко Л. А. Київський некрополь ։ путівник-довідник / Людмила Проценко. - К. ։ Український письменник, 1994. - С. 149.
- В. О. Жадько. «Український Некрополь». Київ. 2005. IBSN 966-8567-01-3, стор. 159.