Ivan Abramov
Quick Facts
Biography
Իվան Աբրամով (ռուս.՝ Абрамов, Иван Васильевич, հոկտեմբերի 19, 1916(1916-10-19), Բրյանսկ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 1, 2002(2002-03-01), Բրյանսկ, Ռուսաստան), խորհրդային գրող:
Կենսագրություն
Ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 19-ին: 1933 թվականից, ավարտելով Բրյանսկի համար 27 դպրոցը, աշխատել է գազի զոդիչ Բրյանսկի «Կարմիր պրոֆինտեր» գործարանում, այնւհետև` Մագնիտոգորսկում:
1936 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Կրեմլի պաշտպանությունում: 1939 թվականից Խարկովյան բարձրագույն զինվորական սահմանապահ ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է որպես Պերեմիշլենյան սահմանապահ ուժերի ղեկավար:
Պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսի 22-ից Ստանիսլավի մոտ և ավարտվել է Քյոնիգսբերգում, Կուրիշե-Ներունգի հատվածում 1945 թվականի մայիսի 6-ին: Նա մասնակցել է Մոսկվայի, Ղրիմի, Վոլգոգրադի համար մղված մարտերին: Չորս անգամ վիրավորվել է. վերջին վիրավորումից հետո Քյունինգսբերգի մոտ մայորի կոչումով զորացրվել է առողջական վիճակի պատճառով. ստացել էր առաջին կարգի հաշվանդամություն:
Հաստատվել է հայրենիքում` Բրյանսկում, վերադարձել զոդողի իր մասնագիտությանը: 1961 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, նույն թվականին ընդունվել է ԽՄԿԿ: 1961-1964 թվականներին ապրել է Ալմա Աթայում, աշխատել է «Պրոստոր» ամսագրում` որպես արձակ բաժնի ղեկավար:
1946 թվականից ապրել է Ռյազանում, ընտրվել է Ռյազանի գրողների կազմակերպության պատասխանատու քարտուղար: Ակտիվորեն համագործակցել է «Նոր աշխարհ», «Երիտասարդ գվարդիա», «Օգոնյոկ» ամսագրերի և «Իզվեստիյա», «Լիտերատուրնայա գազետա», «Գրականություն և կյանք» թերթերի հետ:
1967 թվականին տեղափոխվել է Բրյանսկ: 1960-ական թվականերին եղել է Ֆեոդոր Տյուտչևի հայրենիքում` Օվստուգում առաջին բանաստեղծական տոնի կազմակերպիչներից մեկը, որը հետագայում դարձել է համառուսական տոն:
Եղել է Բրյանսկի տարածաշրջանային գրողների կազմակերպության անդամ:
Մահացել է 2002 թվականի մարտի 1-ին: Թաղված է Բրյանսկում:
Ստեղծագործություններ
Հիմնական թեմատիկ ուղղություններն են մարդը` Հայրենական մեծ պատերազմի տարիներին, աշխատավոր դասը` հետպատերազմյան արդյունաբերության զարգացման շրջանում:
Պատերազմի մասին նրա առաջին պատմվածքների` «Ստալինգարդյան պատմություններ» հավաքածուն, լույս է տեսել 1949 թվականին: Դրան հետևել են «Հարյուրվեցերորդ մասնիկը», «Փորձնական ծայրակցվանք», «Կարակումների ոսկին» ակնարկների գիրքը, հեքիաթների և պատմվածքների «Ժենյա Բոլշովա» գիրքը, պատերազմի մասին «Քառասունմեկի սահմանները» (1961), «Պաշտպանության խորքում» (1966), «Մայիսյան անձրևներ» (1976) եռագրությունը և այլ ստեղծագործություններ:
Չի հրապարակվել «Ստրատեգիական խաչմերուկ» (Բրյանշինում 1943-1945 թվականների իրադարձությունների մասին) վեպը, «Հրե վիշապի լիգա» արկածային վեպը, «Անտի» վեպը:
Մրցանակներ
- Սահմանապահ զորքերի գլխավոր վարչության առաջին մրցանակ (1995)` «Սահմանապահ էսկադրոններ» վեպի համար:
- Գրող-բատալիստների և մարինիստների երկրորդ միջազգային մրցույթի ոսկե մեդալ (2000)` Բրյանսկի սահմանապահների ստեղծագործությունների համար:
- Բրյանսկի մարզ վարչակազմի պատվոգիր (2001)` բազմամյա արդյունավետ աշխատանքի և 85-ամյակի առթիվ:
Ընտրված ստեղծագործություններ
- Абрамов И. В. В глубине обороны : Роман. — М. : Моск. рабочий, 1966. — 448 с. — 75000 экз.
- Абрамов И. В. Время рассудит : Повесть. — Тула : Приок. кн. изд-во, 1969. — 191 с. — 50000 экз.
- Абрамов И. В. Женя Большова. Рассказы и повести. — Брянск : Брян. рабочий, 1960. — 218 с. — 10000 экз. — (Содерж.: Гвардеец; В непогодь; Сады цветут; Поздравили; Карборундовые круги; Весенние дни; Фронтовые товарищи; Женя Большова)
- Абрамов И. В. Кудеяр : Роман. — Тула : Приок. кн. изд-во, 1988. — 270 с. — (Приокская проза) — 30000 экз.
- Абрамов И. В. Майские ливни : Роман. — Тула : Приок. кн. изд-во, 1976. — 336 с. — 50000 экз.
- Абрамов И. В. Оглянись на будущее : Повесть. — М. : Моск. рабочий, 1981. — 251 с. — 75000 экз.
- — М. : Моск. рабочий, 1987. — 251 с. — 50000 экз.
- Абрамов И. В. Рубежи сорок первого : Повесть. — Москва : Воениздат, 1961. — 286 с. — 100000 экз.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Абрамов Иван Васильевич»։ Брянская областная научная универсальная библиотека им. Ф. И. Тютчева։ Վերցված է 2015-08-19
- «Абрамов Иван Васильевич»։ Путешествие по Брянску։ Վերցված է 2015-08-19