Isabella Yolyan
Quick Facts
Biography
Իզաբելա Ռուբենի Յոլյան (մարտի 12, 1928, Գորիս - փետրվարի 13, 1996, Մոսկվա), հայ երաժշտագետ։ Արվեստաբանության թեկնածու (1954 թ.)։
Վիրաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Ռուբեն Յոլյանի դուստրը։
Կենսագրություն
Իզաբելա Յոլյանը ծնվել է Գորիս քաղաքում։ 1944 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, 1949 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1952 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1948-1949 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի ասիստենտ, 1966 թվականից՝ ԽՍՀՄ մշակույթի նախարարության Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1956-1959 թվականներին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1954 թվականից՝ արվեստաբանության թեկնածու։ 1970 թվականին դասախոսություն է կարդացել Իրաքի կոնսերվատորիայում:
Երկեր
- «Ալեքսանդր Հարությունյան», 1962 թ., ռուսերեն
- «Գրիգոր Եղիազարյան», 1968 թ.
- «Կոմիտաս», 1969 թ., հայերեն
- «Արաբական աշխարհի ժողովրդական երաժշտություն», 1990 թ.