peoplepill id: irodion-evdoshvili-1
IE
Russia
4 views today
10 views this week
Irodion Evdoshvili
Georgian writer

Irodion Evdoshvili

The basics

Quick Facts

Intro
Georgian writer
Places
Work field
Gender
Male
Place of birth
Bodbiskhevi, Signagi Municipality, Kakheti, Georgia
Place of death
Tbilisi, Georgian Soviet Socialist Republic, Soviet Union, Georgia; Tbilisi, Georgian Soviet Socialist Republic, Soviet Union, Georgia
Age
43 years
Education
Tbilisi Theological Seminary
Tbilisi, Georgian Soviet Socialist Republic, Georgia
The details (from wikipedia)

Biography

Իրոդիոն Եվդոշվիլի (իսկական ազգանունը՝ Խոսիթաշվիլի, մայիսի 7 (19), 1873, Բոդբիսխև, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 2 (15), 1916, Թիֆլիս, Ռուսական կայսրություն և Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի բանաստեղծ։

Կենսագրություն

Իրոդիոն Եվդոշվիլին ծնվել է 1873 թվականի մայիսի 7-ին (մայիսի 19) Բոդբիսխևի գյուղում։ Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարայում, սակայն 1893 թվականին հեռացվել է «անբարեհուսության» պատճառով։ Գրական գործունեությունն սկսել է 1893 թվականին՝ իր ստեղծագործությունները տպագրելով «Իբերիա» ամսագրում և այլ պարբերականներում, այնուհետև «Խվալի» վրացական սոցիալ-դեմոկրատական նոր հիմնադրված կուսակցության օրգանում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել 1905 թվականի հեղափախական շարժմանը։ Եվդոշվիլիի ստեղծագործության տարիները համընկնում են արդյունաբերական կապիտալիզմի զարգացման ու Անդրկովկասում դասակարգային հարաբերությունների սրման ժամանակաշրջանի հետ։ Իր ստեղծագործություններում Իրոդիոն Եվդոշվիլին արտացոլել է արդյունաբերության ոլորտում աշխատող բանվորների հեղափոխական տրամադրությունները։ 1905 թվականի հեղափոխության ժամանակ Եվդոշվիլիի բանաստեղծությունները դարձել էին հեղափոխական հիմներ։ Բանվորները դրանք երգում էին ցույցերի ժամանակ, ինչպես Մարսելյոզը։ 1905 թվականի հեղափոխությունից հետո վրա հասած ռեակցիայի պատճառով Եվդոշվիլիի ստեղծագործություններում հայտնվում են վատատեսական նոտաներ։ Սակայն հեղափոխության նկատմամբ հավատը հաղթում է վատատեսությանը։ Եվդոշվիլին, հեղափոխական թեմաներով բանաստեղծություններից բացի, գրել է նաև բանվորների առօրյան բացահայտող մի շարք ստեղծագործություններ։ «Շատրվան» պատմվածքում պատկերված է նավթարդյունաբերության ոլորտում աշխատող բանվորի ծանր, վտանգներով լի կյանքը։ Եվդոշվիլին իր ստեղծագործություններում անդրադարձել է նաև ցարական չինովնիկների կողմից հարստահարվող գյուղացիների կերպարներին՝ միաժամանակ պատկերելով նաև հեղափոխական գյուղացուն, ով պայքարում է ցարական ինքնակալության դեմ։

Իրոդիոն Եվդոշվիլիի չափածոնաչքի չի ընկնում իր ձևի ու ռիթմի ինքնատիպությամբ, սակայն նրա ստեղծագործությունների բովանդակության շնորհիվ նա համարվում է վրաց պրոլետար գրականության հիմնադիրը։.

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Хуродзе В., Тематический анализ грузинской литературы, Тифлис, 1927.
  • Хаханов А.С., Очерки по истории грузинской словесности, М., 1906.

Աղբյուրներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Irodion Evdoshvili is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Irodion Evdoshvili
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes