peoplepill id: irina-otieva
chanteuse russe
Irina Otieva
The basics
Quick Facts
Intro
chanteuse russe
A.K.A.
Irina Otijewa
Places
Work field
Gender
Female
Place of birth
Tbilisi, Georgia
Age
66 years
Politics:
The details (from wikipedia)
Biography
Իրինա Ադոլֆի Օտիևա (նոյեմբերի 22, 1958(1958-11-22), Թբիլիսի), հայկական արմատներով ռուս և սովետական ջազային երգչուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1997 թվական), միջազգային փառատոների դափնեկիր, ռուսական ջազի կատարող։ Նրա ձայնի դիապազոնը երեք ու կես օկտավա է։
Կենսագրություն
Ծնվել է Թբիլիսիում 1958 թվականի նոյեմբերի 22-ին հայկական ընտանիքում։ Օտիևը հայկական Օթյան կամ Օտիյան ազգանունի ռուսիֆիկացված ձևն է։ Սերել է հին հայկական Ամատունիների նախարարական ցեղից։Իրինան ավարտելով երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, մասնակցել է մրցույթների և ստուգատեսների,արժանացել է բազմաթիվ մրցանակների.
- 1976 թվական —առաջին հաղթանակը — Ջազի փառատոնի դափնեկիր Մոսկվայում։
- 1976 թվական — ընդունվել է Գնեսինի անվան Պետական Երաժշտական ուսումնարանի էստրադային բաժինը, Իգոր Բրիլի ջազ-անսամբլի մեներգչուհին է, սովորում է Մոսկվայի ջազի ստուդիայիջազային վոկալ բաժնում։
- 1980 թվական — ավարտում է Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանը (Մ.Լ.Կորոբկովայի դասարանը)։ Օլեգ Լունդստրեմի ղեկավարած ջազային նվագախմբի մեներգչուհին է:
- 1982 թվական — Իրինան ստանում է սովետական երգի լավագույն կատարման առաջին մրցանակը համառուսական մրցույթում։ Նույն տարում Բեռլինի «Ստուդիայի 8 հիթերը» մրցույթի դափնեկիր է համարվում։
- 1983 թվական — Էստրադային արտիստների VII Համամիութենական մրցույթի առաջին մրցանակակիր և Մերձբալթյան երկրների երգի Միջազգային մրցույթի գրան-պրի մրցանակակիր (Շվեդիա, Կարլսխամն)։
- 1985 թվական — Իրինան թողնում է Օլեգ Լունդստրեմի ղեկավարած ջազային նվագախումբը և սկսում է աշխատել Մոսկվայի համերգային կազմակերպությունում, ստեղծում է «Ստիմուլ-Բենդ» խումբը, որի հետ աշխատում է մինչ օրս։
- 1986 թվական — Երգչուհին դառնում է Սոպոտի Միջազգային երգի փառատոնի դափնեկիր և ստանում է հատուկ մրցանակ կատարողական վարպետության համար
- 1987 թվական — Ելույթ է ունենում «Տարվա երգ» հեռուստատեսային փառատոնում և ներկայացնում է «Карточный домик» երգը (Վ. Ռեզնիկոբ, Լ. Վինոգրադովա), թրը դառնում է դափնեկիր։
- 1988 թվական — Մասնակցում է երաժշտական մենամարտին Լարիսա Դոլինայի հետ «Երաժշտական ռինգ» ծրագրում։
- 1989 թվական — Ավարտում է Գնեսինի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի էստրադային ֆակուլտետի վոկալի բաժինը (Ի.Դ.Կոբզոնի դասարանը), Միջազգային հեռուստատեսային «Աստիճան դեպի Պառնաս» մրցույթի դափնեկիր է։
- 1994 թվական — «Տարվա երգ» փառատոնի եզրափակիչ փուլում Իրինան ստանում է հատուկ մրցանակ՝ «Ստեղծագործական անհատականության պահպանության համար»։
- 1995 թվական — Ելույթ է ունենում J. V. C.Միջազգային ջազի փառատոնում Նյու-Յորքում, «Լինկոլն Ցենտր»-ում Ռեյ Չարլզի և Սթիվի Ուանդերի հետ նույն բեմի վրա։
- 1996 թվական — Իրինա Օտիևան նշում է իր ստեղծագործական գործունեության 20-ամյակը։
- 1996 թվական — Դուրս է գալիս երգչուհու «Քսան տարի սիրո մեջ» ձայնասկավառակը։ Ալբոմում ընդգրկված են 1979-ից 1995 թվականներին կատարած երգերը։
- 1997 թվական — Իրինա Օտիևային տրվում է «Ռուսաստանի վաստակավոր արտիստ»-ի կոչում։
- 1999 թվական — Մասնակցում է երաժշտական մենամարտին Սոսո Պավլիաշվիլիի հետ «Երաժշտական ռինգ» ծրագրում։
- 2001 թվական — Իրինան պարգևատրվում է «Հայրենիքի Վերածնունդ» մեդալով և նրան վերադարձվում է ազնվականի տիտղոսը։
- 2003 թվական — Ընդունվում է «Յաբլոկո» կուսակցության շարքերը։
- 2006 թվական — Իրինան դասավանդում է վոկալ Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի նորաբաց էստրադային-ջազային ցերեկային բաժնում։
- 2008 թվական, սեպտեմբեր — մասնակցում է «Սուպերսթար 2008»։
Ընտանիք
- Հայրը՝ Ադոլֆը, վիրաբույժ, օնկոլոգ
- Մայրը՝ Ելենան, բժշկուհի
- Ավագ քույրը՝ Նատալյան, բժշկուհի
- Դուստրը՝ Զլատա Ալեքսեևնա Օտիևա (ծնվել է 1996 թվականի մարտի 19-ին)
Ծանոթագրություններ
- ↑ Почётное звание присвоено указом президента России № 795 от 29 июля 1997 года
- ↑ https://zamos.ru/dossier/o/4295/#295
- ↑ http://etvnet.com/encyclopedia/d/person/otieva/
- ↑ http://bart.sopot.pl/festiwale/sopot-festival
- ↑ https://lenizdat.ru/articles/120768/
- ↑ http://www.otieva.ru/zlata.html
Արտաքին հղումներ
The contents of this page are sourced from Wikipedia article.
The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Irina Otieva is in following lists
comments so far.
Comments
Credits
References and sources
Irina Otieva