
Quick Facts
Biography
Իոսիֆ Վահանի Շահգիլդյան (օգոստոսի 23, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:23|2|0}}), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1988): ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1998):
Կենսագրություն
Իոսիֆ Շահգիլդյանը ծնվել է 1932 թվականին Մոսկվայում: 1956 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը: 1958 թվականից աշխատում է ՌԴ ԲԳԱ Դ. Իվանովսկու անվան վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում, 1981 թվականից՝ վիրուսային լյարդաբորբերի համաճարակաբանության և կանխարգելման լաբորատորիայի ղեկավար, 2002 թվականից, միաժամանակ՝ Մոսկվայի Ի. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր:
Աշխատանքները վերաբերում են վիրուսային լյարդաբորբերի տարբեր տեսակների համաճարակաբանությանը, կլինիկական առանձնահատկություններին, B և C լյարդաբորբերի հարուցիչների փոխանցման բնական ուղիների ակտիվության առանձնահատկություններին: Պարզել է A և B լյարդաբորբերի դեմ վակցինացման արդյունավետությունը՝ ռիսկի տարբեր խմբերում, նորածինների և պատանիների շրջանում: Մասնակցել է ՌԴ տարբեր շրջաններում, Մոնղոլիայում, Հնդկաստանում վիրուսային պատճառագիտությամբ տարբեր հիվանդությունների բռնկումների վերացման աշխատանքներին:
Անդամակցություն
- ՌԴ ԲԳԱ թղթակից անդամ, 2005 թ.
- ՌԴ բնական ԳԱ անդամ, 1995 թ.
- Ի. Մեչնիկովի անվան համաճարակաբանների, մանրէաբանների և մակաբուծաբանների համառուսաստանյան ընկերության նախագահության անդամ
Պարգևներ, մրցանակներ
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, 1998 թ.
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալ
Ընտանիք
- Կինը՝ Լեբլե Իրինա Գլեբովնա (1933), բժիշկ, թերապևտ
- Երեխաներ՝ Դմիտրի (1957), բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, Վասիլի (1964), բժշկական գիտությունների թեկնածու
- Հայրը՝ Շահգիլդյան Վասիլի Պետրոսի (1901), կուսաշխատող, Սվերդլովսկի երկաթուղու պետ, պարգևատրվել է Լենինի շքանշանով
- Մայրը՝ Դնեպրովա Նինա Մարկովնա (1902), Սվերդլովսկի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն
- Եղբայր՝ Վահան Վահանի Շահգիլդյան (1935-2012), կապի և կոմպյուտերային համակարգերի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գրականություն
- Иосиф Васильевич Шахгильдян ( к 75-летию со дня рождения) : биография отдельного лица // Вестник Российской академии медицинских наук : ежемесячный научно-теоретический журнал / Российская академия медицинских наук. - 2007. - N 9 . - С. 43. - ISSN 0869-6047.