peoplepill id: iosif-douksha
ID
Russia
1 views today
1 views this week
Iosif Douksha
Russian animator

Iosif Douksha

The basics

Quick Facts

The details (from wikipedia)

Biography

Իոսիֆ Դոուկշա (ռուս.՝ Доукша, Иосиф Осипович, դեկտեմբերի 12, 1928(1928-12-12) - սեպտեմբերի 29, 2010(2010-09-29), Մոսկվա, Ռուսաստան) խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և մուլտիպլիկատոր-նկարիչ, տիկնիկավար:

Կենսագրություն

Իոսիֆ Դոուկշան ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 12-ին:

1943-1949 թվակններին սովորել է Մոսկվայի գեղարվեստի միջնակարգ դպրոցում:

1949-1951 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում: Իոսիֆ Դոուկշան մուլտիպլիկացիայում իր գործունեությունն սկսել է 1955 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում: Որպես նկարիչ-մուլտիպլիկատոր նա մասնակցել է նախ նկարված, այնուհետև` տիկնիկային 60 մուլտֆիլմների ստեղծմանը, սկսած 1964 թվականին «Նվագախմբի երկիր» մուլտֆիլմից մինչև 1977 թվականին նկարահանված «Ամենափոքրիկ գնոմը» մուլտֆիլմը:

50 տարեկան հասակում Իոսիֆ Դոուկշան աշխատանքի է անցել հեռուստատեսությունում, «Մուլտտելեֆիլմ» ստուդիայում (Էկրան ստեղծագործական միություն), որտեղ և «Փոստային հեքիաթ» մուլտֆիլմով որպես ռեժիսոր նշել է իր դեբյուտը:

1977 թվականից սկսած մինչև 1992 թվականը որպես ռեժիսոր իր կնոջ` Մայա Բուզինովայի հետ համահեղինակությամբ տիկնիկային ֆիլմեր է նկարահանել:

Իոսիֆ Դոուկշան մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին, Մոսկվայում, 82 տարեկան հասակում, սրտի կաթվածի պատճառով:

Ֆիլմիոգրաֆիա

Ռեժիսոր

  • 1978` Փոստային հեքիաթ
  • 1979` Քեռի Աուն
  • 1980` Խոզարածը
  • 1981` Պալեն մենակ է աշխարհում
  • 1982` Խորամանկ հեքիաթ կամ համառ աղվեսիկը
  • 1982` Փոքրիկ Շեկոն
  • 1984` Ուզում եմ լուսինը
  • 1985` Երկնագույն նետ
  • 1986` Եղբայր Ճագարիկի նորամուտը
  • 1987` Սպիտակ ձկնկուլ
  • 1988` Տնային ոգին և տիրուհին
  • 1990` Թագավորի նոր զգեստը
  • 1991` Սոխակը

Նկարիչ-մուլտիպլիկատոր

  • 1961` Վիշապը
  • 1961` Մուլտիպլիկացիոն կոկորդիլոս № 4: Ջրի երեսին
  • 1961` Ֆունտիկը և վարունգները
  • 1962` Ատամի խոզանակ թագուհին
  • 1962` Միայն ոչ հիմա
  • 1964` Նվագախմբի երկիրը
  • 1965` Օրացույցի էջերը
  • 1966` Գնա՛ այնտեղ, չգիտեմ, թե ուր
  • 1967` Ձեռնոցը
  • 1967` Լեգենդ Գրիգի մասին
  • 1967` Բարոն Մյունխաուզենի արկածները
  • 196` Ֆրանտիշեկ
  • 1968` Կծիկ
  • 1968` Երջանկությունը գլխարկի մեջ չէ
  • 1968` Ոչինչ չի մոռացվում
  • 1969` Նկարչություն ավազի վրա
  • 1970` Վարուգի արկածները
  • 1970` Քաղցր հեքիաթ
  • 1971` Գեներալ Տոպտիգին
  • 1972` Քամին
  • 1972` Վարպետը Կլամսից
  • 1973` Այբոլիտը և Բարմալեյը
  • 1973` Ո՞վ լինել
  • 1973` Նեմուխինյան երաժիշտները
  • 1974` Ամեն ինչ հակառակն է
  • 1974` Չիչիկովի արկածները. Մանիլով
  • 1975` Հարուստ Սադկոն
  • 1975` Ճանապարհն ինձ զիջեք
  • 1976` Մեծամիտ նապաստակը
  • 1976` Ինչպես պապը խաթարեց մեծ հավասարակշռույանը
  • 1976` Պետյան և գայլը
  • 1977` Կար-չկար, մի հավիկ կար
  • 1977` Վառարանի հետևում ապրող ծղրիդի գաղտնիքը
  • 1977` Ամենափոքրիկ գնոմը

Մրցանակներ

  • 1978 թվական` Մոսկվային երիտասարդ կինեմատոգրաֆիստների առաջին փառատոնի երկրորդ մրցանակի դափնեկիր («Փոստային հեքիաթ»)
  • 1979 թվական` Տամպերում արժանացել է Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի առաջին մրցանակի` «Քեռի Աուն» մուլտֆիլմի համար:

Ծանոթագրություններ

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 243. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Iosif Douksha is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Iosif Douksha
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes