Inga Stanite-Tolochkiene
Quick Facts
Biography
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե, (ապրիլի 20, 1977(1977-04-20), Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքագետ, դիվանագետ, Հայաստանում Լիտվայի դեսպան։
Կենսագրություն
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենենծնվել է Լիտվայի Վիլնյուս քաղաքում 1977 թվականի ապրիլի 20-ին։ 1995-1999 թվականներին սովորել է Վիլնյուսի համալսարանում, միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բաժնում,քաղաքագիտության բակալավրիատ է։ 1999-2001 թվականներին սովորել է նույն համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բաժնում, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոս է։ 1998 թվականին սովորել է Կոպենհագենի DIS ուսումնական հաստատությունում ։
1999-2000 թվականներին աշխատել է Լիտվայի կառավարությանն առընթեր Եվրոպական հանձնաժողովի Ինտեգրացիոն ռազմավարության Ծրագրերի բաժնում՝ որպես ավագ մասնագետ։ 2000-2004 թվականներին աշխատել է նույն բաժնում՝ որպես Ինտեգրացիոն վերլուծության բաժնի ղեկավարի տեղակալ։ 2004 թվականին աշխատել էԼիտվայի Հանրապետության Կառավարության գրասենյակիԱրտաքին քաղաքականության բաժնում՝ որպես խորհրդատու։ 2004-2009 թվականներին եղել է խորհրդատու Լիտվայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ԵՄ ոլորտային քաղաքականության համակարգման բաժնում։ 2009-2012 թվականներին աշխատել է որպես խորհրդական, ապա 2012-2014 թվականներին՝ նախարար խորհրդական Լիտվայի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն Եվրոպական միությունում։ 2014-2017 թվականներին եղել է Արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետի տեղակալ, ապա 2017-2019 թվականներին՝ վարչության պետ։ 2019 թվականի օգոստոսի 19-ից մինչ օրս հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան։
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն (հիմնական իմացություն), ֆրանսերեն (հիմնական իմացություն) լեզուներին։
Ամուսնացած է, ունի 3 դուստր։
2016 թվականին Արտաքին գործերի նախարարության կողմից պարգևատրվել է «Լիտվական դիվանագիտության մեջ ներդրած ավանդի համար» մեդալով։
Ծանոթագրություններ
- ↑ «Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե. «Լիտվան նման ծրագիր երբեք չէր իրագործել»»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2021-05-31
- ↑ ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ հանդպմանն Աննա Հակոբյանն անդրադարձել է սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածությանը
- ↑ Martirosyan Sona։ «Ուրախ կլինենք ձեր հաջողության պատմությանը մասը դառնալու. դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» (en-US)։ Վերցված է 2021-05-31
- ↑ «Կանանց իրավունքների պաշտպանության օրը «Հոդված 3» ակումբում»։ «Հանուն հավասար իրավունքների»։ Վերցված է 2021-05-31
- ↑ «Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարի հետ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին։ Վերցված է 2021-05-29
- ↑ http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13696&year=2021&month=2&day=19
- ↑ Sargsyan Hripsime (2021-03)։ «Անցյալ կատարյալ ժամանակաձևի ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցում»։ Scientific Artsakh: 158–163։ ISSN 2579-2652։ doi:10.52063/25792652-2021.1-158
- ↑ «Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենե»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-21-ին։ Վերցված է 2021-05-29
Արտաքին հղումներ
- Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ-ը՝ Լիտվայի դեսպանին
- Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է դեսպաններ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Սվենսոն Պատրիկին և Պավել Չեպլակին
- Լիտվան հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ