Ilya Shaposhnikov
Quick Facts
Biography
Իլյա Գալուստի Շապոշնիկով (Փափախչյան Եղիա) (դեկտեմբերի 22, 1895 (հունվարի 3, 1896), Դոնի Ռոստով - հունվարի 17, 1953, Դոնի Ռոստով), խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1952)։
Կրթություն
Ավարտել է Կիևի կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական (1920) և Դոնի Ռոստովի համալսարանի հասարակական գիտությունների (1924) բաժինները։ Կատարելագործվել է Մոսկվայում՝ կոմպոզիտոր Մ․ Իպոլիւոով-Իվանովի մոսլ։ Դոնի Ռոստովի ռադիոյի (1925-1935) և ֆիլհարմոնիայի (1938-1940 և 1944-1953) սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Դասավանդել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանում (1937 թվականից) և զինվորական երաժիշտների դպրոցում (1941-1946)։ 1944-1953 թվականներին ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության Ռոստովի բաժանմունքի վարչության նախագահ։
Ստեղծագործություններ
Ստեղծագործության մեջ օգտվել է հայկական, մոլդավ, տաջիկական, թաթարական, ադրբեջանական, Դաղստանի, Դոնի կազակների երաժշտության տարրերից։ Գրել է «Բախչիսարայի շատրվանը օպերան (կատարվել է ռադիոյով, 1937), «Երեք բարեկամ» երաժշտական կոմեդիան (1952), 2 սիմֆոնիա (1920, 1943), նվագախմբային նախերգանքներ, սյուիտներ, ռապսոդիաներ, «Նախիջևանյան էսքիզներ», «Երևանյան էսքիզներ», «ՍՍՀՄ ժողովուրդների պարեր» շարքը, դաշնամուրի 2 կոնցերտ (1-ինը՝ 1924, 2-րդը՝ 1944, հայկական թեմաներով), դաշնամուրային տրիո, ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների համար։