Hrayr Darbinyan
Quick Facts
Biography
Հրայր Խորենի Դարբինյան (դեկտեմբերի 25, 1938, Տավուշ, Հայաստան - 2004, Երևան, ՀՀ), պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնագիտական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Կենսագրություն
Հրայր Դարբինյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 25-ին Տավուշ (Թովուզ) գյուղում։ 1956 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ 1961 թվականին ավարտելով համալսարանը՝ աշխատանքի է անցնում Ծաղկաձորի №20 գիշերօթիկ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ 1963-1967 թվականներին սովորում է ԵՊՀ ասպիրանտուրայում։ 1967 թվականին ստանում է պատմական գիտությունների թեկնածուի, իսկ 1984 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան։ 2000 թվականին ընտրվել է ՌԴ բնագիտական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
1966-1967 թվականներին աշխատել է ՀՀ հեռուստառադիոպետվարչությունում՝ որպես ավագ խմբագիր, իսկ 1967-1975 թվականներին՝ ԵՊՀ-ում՝ որպես դոցենտ։ 1975 թվականից աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 1985 թվականից՝ որպես պրոֆեսոր, իսկ 1988 թվականից՝ զբաղեցրել է ինստիտուտի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի պաշտոնը։
Գիտական գործունեություն
Գրել է մի շարք մենագրություններ, գրքեր, գիտական հրապարակախոսական հոդվածներ, զեկուցումներով հանդես է եկել գիտական կոնֆերանսներում և նստաշրջաններում։
Գիտական ուսումնասիրությունները նվիրված են հայ ժողովրդի ընդհանուր պատմության, Երկրորդ և Երրորդ ինտերնացիոնալների ու Անդրկովկասի (նաև Հայաստանի) առնչություններին։
Հրայր Դարբինյանն անդրադարձել է նաև հայրենի գյուղի պատմությանը։ Հրատարակել է 1905-1906 թվականներին Տավուշում տեղի ունեցած հայ-թաթարական ընդհարումների մասին հոդվածներ։