Hrand Gangruni
Quick Facts
Biography
Հրանդ Գանգրունի (Գրըշըքյան Աբիսողոմ, 1925, Դամասկոս), հայ գրող, պատմաբան։
Կենսագրություն
Սովորել է Բեյրութի Սահակյան վարժարանում, 1943 թվականին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում (Անթիլիաս), սովորել է նաև Բեյրութի ֆրանսիական Սեն Ժոզեֆ համալսարանի հայագիտական բաժանմունքում։ Զբաղվել է մանկավարժությամբ։ 1976-1984 թվականներին եղել է Բեյրութի Ռուբինյան ազգային վարժարանի տնօրեն։ 1948 թվականից հանդիսացել է Հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթի խմբագրության անդամ։ Հայկական հարցին են նվիրված Գանգրունու «Հայ հեղափոխությունը օսմանյան բռնատիրության դեմ» (1974), «Հայաստան 1918 և հայ քաղաքական միտքը» (1984), «Հայաստան 1920-21 և միջազգային դիվանագիտությունը» (1986), «ՍԴՀԿ հանուն Հայրենիքի» (1990) աշխատությունները, որտեղ շեշտը դրված է հնչակյանների գործունեության ու քաղաքական դիրքորոշման վրա։ Գանգրունին հեղինակ է բազմաթիվ գեղարվեստական երկերի։
Երկեր
- Գանգրունի Հրանդ «Հայ դատի պատմութիւն (1878–1914 թթ.)», Պէյրութ, 2002, 173 էջ։
- Գանգրունի Հրանդ «Հայ յեղափոխութիւնը Օսմանեան բռնատիրութեան դէմ (1890–1910 թթ.)», Պէյրութ, 1973, 1983, 414 էջ։
- Գանգրունի Հրանդ «Հայաստան 1918 եւ հայ քաղաքական միտքը», Պէյրութ, 1984, 300 էջ։
- Գանգրունի Հրանդ «Հայաստան 1920-1921 եւ միջազգային դիւանագիտութիւնը», Պէյրութ, 1986, 303 էջ։
- Գանգրունի Հրանդ «Յանուն հայրենիքի 1887-1987», Պէյրութ, 1990, 192 էջ։
- Գանգրունի Հրանդ «Սօցիալ Դէմօկրատ Հնչակեան կուսակցութիւնը յանուն հայրենիքի», Պէյրութ, 1990:
- Գանգրունի Հրանդ «Ցեղասպան Իթթիհատը 1908-1923», Պէյրութ, 1994, 240 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |