Hrachik Abgaryan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Հրաչիկ Աբգարյան (այլ կիրառումներ)
Հրաչիկ Հմայակի Աբգարյան (սեպտեմբերի 10, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:10|2|0}}), Պեմզաշեն, Շիրակի մարզ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2003)։ ՌԴ բնական ԳԱ ակադեմիկոս (1998)։
Կենսագրություն
Հրաչիկ Աբգարյանը ծնվել է 1949 թվականին Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ։ 1970-1972 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1972-1990 թվականներին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 1972-1986 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1986-1990 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1990 թվականից աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում, 1996 թվականից՝ բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 2004 թվականից կենսաֆիզիկայի համահայկական ընկերակցության անդամ է։
Աշխատանքները վերաբերում են կենսահաղորդչային և պիեզոէլեկտրական միացությունների ֆոտոէլեկտրական հատկություններին և դրանց վրա էլեկտրոնային ճառագայթման ազդեցություններին, համակարգերում ինքնակազմակերպման երևույթների ուսումնասիրություններին։
Երկեր
- Абгарян Г.А., Исследование нелинейных фото- и электроиндуцированных явлений в сложных неметаллических соединениях и микрогетерогенных структурах биологической структуры [Текст] ։ автореферат дис. ... д-ра физ.-мат. наук ։ 01.04.07 - Физика твёрдого тела, 01.04.14 - Теплофизика и молекулярная физика; Ин-т приклад. проблем физики НАН РА. - Ереван, 1999. (դիսերտացիայի թեմա)