peoplepill id: hrachia-gabrielyan
HG
Armenia Russia
1 views today
2 views this week
Hrachia Gabrielyan

Hrachia Gabrielyan

The basics

Quick Facts

Work field
Gender
Male
Place of birth
Gyumri, Aleksandropol County, Georgia-Imeretia Governorate, Armenia
Place of death
Yerevan, Armenia
Age
83 years
Education
Armenian State Pedagogical University
Yerevan, Armenia
(-1941)
Employers
Yerevan State University
Yerevan, Armenia
(1953-)
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչյա Կարապետի Գաբրելյան (հունիսի 14, 1919(1919-06-14), Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - ապրիլի 4, 2003(2003-04-04), Երևան, Հայաստան), հայ աշխարհագրագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն

Հրաչյա Գաբրիելյանը ծնվել է 1919 թվականի հունիսի 14-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի )։ Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո 17 տարեկանում ուսումը շարունակելու համար մեկնում է Մոսկվա։ Այնտեղ նա ենթարկվում է ավտովթարի, ինչի հետևանքով անդամահատում են ծնկներից ներքևի հատվածները։

Կրթություն

Հրաչյա Գաբրիելյանը 1941 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։

Աշխատանքային գործունեություն

1968-1970 թվականներին եղել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան, 1977-1988 թվականներին՝ ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ։

Գիտական գործունեություն

Հրաչյա Գաբրիելյանի 100-ից ավել գիտական հոդվածները վերաբերվում են ռելիեֆ առաջացնող արտածին ուժերին, հնագույն սառցապատման և հնէաշխարհագրության հիմնահարցերին։

Աշխատություններ

Հրաչյա Գաբրիելյանն ավելի քան 140 գիտական աշխատանքի՝ մենագրությունների, բուհական ուսումնական ձեռնարկների, գրքերի, գիտական հոդվածների, քարտեզների հեղինակ է։ Առավել հայտնի են «Հայկական ՍՍՀ հրաբխային բարձրավանդակի հողմահարման պրոցեսները» (1962 թ․), «Գետային էրոզիան Հայկական ՍՍՀ-ում (1973 թ․), «Հողի էրոզիան և պայքարը նրա դեմ» (1974 թ․), «Անդրկովկասի բնությունը և ջրային էրոզիան» (1978 թ․) մենագրությունները, «Հիդրոլոգիա» (1963 թ․, 1967 թ․), «Լանդշաֆտների գեոքիմիա» (1968 թ․), «Կովկասի ֆիզիկական աշխարհագրություն» (1979 թ․), «Երկիր մոլորակը և նրա աշխարհագրական թաղանթը» (1983 թ․), «Երկրագնդի ջրային ոլորտը» (1987 թ․) ձեռնարկները։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

 
Չափորոշչային վերահսկողություն
  
  Բառարաններ և հանրագիտարաններ
 
Չափորոշչային վերահսկողություն
 
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hrachia Gabrielyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Hrachia Gabrielyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes