peoplepill id: hovik-meliqsetyan
HM
Russia Armenia
1 views today
1 views this week
Hovik Meliqsetyan
Armenian historian

Hovik Meliqsetyan

The basics

Quick Facts

Intro
Armenian historian
Work field
Gender
Male
Place of birth
Shnogh, Armenia
Place of death
Yerevan, Armenia
Age
66 years
The details (from wikipedia)

Biography

Հովիկ Ուխտանեսի Մելիքսեթյան (հունվարի 15, 1931(1931-01-15), Շնող, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 30, 1997(1997-01-30), Երևան, Հայաստան), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1989):

Կենսագրություն

Հովիկ Մելիքսեթյանը ծնվել է 1931 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Շնող գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1958-1963 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1965 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1988 թվականից եղել է ԽՍՀՄ, 1993 թվականից՝ նոր և նորագույն պատմության ամբիոնների վարիչը: 1986 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1989 թվականից՝ պրոֆեսոր): Հրատարակվել են Մելիքսեթյանի «Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան (1915-1940)», (1975), «Փառքի շքանշանի հայ ասպետները» (1982), «Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980)», (1985) աշխատությունները: Աշխատությունները վերաբերում են հայրենիք-սփյուռք առնչություններին, հայրենադարձությանը, հայ ժողովրդի մասնակցությանը Հայրենական պատերազմին (1941-1945):

Մահացել է 1997 թվականի հունվարի 30-ին, Երևանում:

Երկեր

  • Բանվոր դասակարգը և հեղափոխական շարժումները Հայաստանում: (1917 թ. փետր.-հոկտ.), Մելիք-Բախշյան, Մհեր Ստեփանի, Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի, Հայկական ՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1988:
  • Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980 թթ.), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1985:
  • Փառքի շքանշանի հայ ասպետները: [Հայ ասպետների կյանքն ու մարտական ուղին], Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի, Սահակյան, Մ, Կարապետյան, Ա. Գ., Երևան, Հայաստան, 1982:
  • Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան: 1915-1940 թթ, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1975:
  • Բանվոր դասակարգի միջազգային հեղափոխական շարժումը արդի էտապում: Դասախոսություն Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի., Երևան, Միտք, 1964:

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 85:
  2. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մելիքսեթյան , Հովիկ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-04-19 
  3. «Կոհա առցանց քարտարան, Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-04-19 
  4. «AV Production - Հովիկ Մելիքսեթյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-19 
  5. Մելիքսեթյան Հովիկ Ուխտանեսի, Սահակյան Մ (1982)։Կարապետյան Ա Գ, ed.։ Փառքի շքանշանի հայ ասպետները: Հայ ասպետների կյանքն ու մարտական ուղին։ Երևան: Հայաստան 
  6. Մելիքսեթյան Հովիկ Ուխտանեսի (1975)։ Արեվմտահայերի բռնագաղթը եվ Սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան: 1915֊1940 թթ (հայերեն)։ Երեվանի Համալսարանի Հրատարակչություն  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hovik Meliqsetyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Hovik Meliqsetyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes