Hovhannes Yeranyan
Quick Facts
Biography
Հովհաննես Երանյան (1963, մայիսի 7, Դարակերտ, Արարատի մարզ), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2003)։
Կենսագրություն
1990 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Աշխատել է մամուլում և հեռուստատեսությունում։ «Երկիր» շաբաթաթերթի մշակութային էջի պատասխանատուն է։ Հեղինակել է հայ մշակույթի և գրականության վերաբերյալ մի քանի տասնյակ փաստագրական ֆիլմեր ու հաղորդումներ։ Թատերագիտական, գրականագիտական, կինոգիտական բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ է տպագրել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքահայ մամուլում։
1995 թվականին Բեռլինի «Literatur werk chat» կազմակերպության հրավերով «Պատերազմը և գրականությունը», «Մշակույթի դերը պատերազմների կանխարգելման գործում» թեմաներով դասախոսություններ է կարդացել Գերմանիայում։
Պատմվածքները թարգմանվել են գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, ռումիներեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներով։ Պարսկերեն առանձին գրքով հրատարակվել է նաև նրա «Կույրերը» պիեսը և 2004 թվականի նոյեմբերին բեմադրվել Թեհրանում։
Հրատարակել է 4 արձակ ժողովածու՝
- «Միակ ոտնահետք», 1999
- «Զինադադար», 2005
- «Մարդահամար», 2008
- «Ամենագեղեցիկ հարվածը», 2010
Պարգևներ
- 2010 թվականին «Ամենագեղեցիկ հարվածը» գիրքն արժանացել է «Արդի հայ արձակ. 21-րդ դար» մրցանակաբաշխության առաջին մրցանակի
- ՀՀ նախագահի մրցանակ, 2018
Երկեր
- Այլ ոտնահետքեր (ընտրանի), Երևան,2014
- Ողորմություն Ֆրոսյային (պատմվածքներ), Երևան, Անտարես, 2013, 144 էջ:
- Ամենագեղեցիկ հարվածը (վեպ), Երևան, 2010
- Մարդահամար (վեպ, պատմվածքներ, պիեսներ), Երևան, 2008
- Զինադադար, Երևան, 2005
- Միակ ոտնահետք, Երևան, 1999
Մամուլ
Ծանոթագրություններ
- ↑ Հովհաննես Երանյան Հայաստանի գրողների միության կայքում
- ↑ «Հովհաննես Երանյան»։ www.presidentprize.am (անգլերեն)։ Վերցված է 2019-06-11