peoplepill id: hovhannes-karnetsi
HK
Turkey
1 views today
1 views this week
Hovhannes Karnetsi

Hovhannes Karnetsi

The basics

Quick Facts

Places
Gender
Male
Place of birth
Erzurum, Erzurum Province, Turkey
Place of death
Erzurum, Erzurum Province, Turkey
The details (from wikipedia)

Biography

Հովհաննես Կարնեցի (կոչվել է նաև՝ Հաննես, Հաննա, Հաննե, մոտ 1750-ականներ, Կարին, Օսմանյան կայսրություն - մոտ 1820-ականներ, Կարին, Օսմանյան կայսրություն), հայ տաղասաց, մանկավարժ։

Կենսագրություն

Ծնվել է մոտավորապես 1750-ական թվականներին՝ Կարին քաղաքում։ Եղել է մահտեսի, 1799 թվականին արդեն ճանաչված մանկավարժ էր, հայտնի՝ «Արդար վարժապետ» մականունով։

Իր առաջին երգերը գրել է 1770-ական թվականների սկզբներին։ Առաջին հայտնի տաղն է՝ «Ի տղայական նորավարժ եւ խակակիրթ ժամանակի իմում» գործը։

Հովհաննես Կարնեցու մեզ հասած վերջին թվակիր երկը գրվել է 1819 թվականին։ Այս փաստերը հնարավորություն են տալիս որոշելու նրա ծննդյան և մահվան մոտավոր ժամանակը։ Ծննդյան ժամանակն է՝ մոտավորապես 1750-ական թվականները, իսկ մահվանը՝ 1820-ական թվականների սկիզբը։ Քանի որ Հովհաննես Կարնեցին իր մասին արտահայտվում է այսպես՝ «Վասն որոյ զպատմութիւն սոյնոյ Մսըր կոչեցեալ Սահակ մանկան երանելի նոր նահատակին Քրիստոսի ի նոյն իրագործութեան տարոյ ի ՌՄԻԷ (1778) թուոյն ի տղայական ի նորավարժ ժամանակի իմում անյարմար ստաչարութեամբ գրել էի», Համազասպ Ոսկյանը ենթադրում է, որ նա ծնվել է 1750-ականների վերջին տարիներին, որով 1770-ի սկզբները և 1778 թվականը կարող են համաձայնության մեջ մտնել «տղայական, նորավարժ և խակակիրթ» արտահայտությունների հետ։

Շնորհիվ Մարկոս վարդապետի, հայտնի է Հովհաննես Կարնեցու ծնողների անունները․ «Յիշեսցէ ․․․շարադրոօղ սոյնոյ տետրակիս (Սահակ մանուկ վկայի վարքի) Կարնեցի նօտար տիրացու Յովհաննէսն եւ զծնօղսն սորին Յարութինն եւ զՆռանն»։ Հովհաննեսն էլ իր հերթին հիշատակում է իր դաստիարակներից և ուղղություն տվողներից Մխիթար վարդապետին․ «Աշխատությեամբ մանկավարժ Յօհաննէս նօտարիս հաւանութեամբ հօր իւրոյ Մխիթարայ վարդապետի» և Ստեփանոս վարդապետ Ջուղայեցուն․ «Որ ետ կարողութիւն ինձ մեղապարտիս գաղափարել զսոյն ամենացանկալի գիրքս քարոզից․․․ ի ՌՄԻԸ թւոյ (1779)... ի վայելումն գերյարգելի եւ հոգեւոր հօրն իմոյ Տեառն Ստեփանոս վարդապետի Ջուղայեցւոյ․․․ Յիշեսցիք ի յընդունական յաղաւթս ձեր զսոյն վերոգրեալ յարգելի պետն իմ զվայելողն սորին․․․ եւ զիս զյետնեալ ծառայս եւ սպասաւորս նորին զչնչին Յօհաննէս գրիչս Կարնեցի»։

Հովհաննես Կարնեցու ծնողների մահվան թվականներն հայտնի չեն, սակայն նրանց մահացած լինելու մասին տեղեկանում ենք նրա կողմից գրված՝ Գրիգոր Օշականցու ծննդյան, վարքի ու մահվան հիշատակարանի մեջ․ «Խնդրեմ ի հանդիպողացդ յիշել․․․ եւ հանգուցեալ զծնօղս իմ»։

Ստեղծագործություններ

Թողել է վկայաբան-էպիկական 5 պոեմ («Յաղագս ումեմն Մըսըր կոչեցեալ Սահակ մանկան․․․», 1788, «Յաղագս Վառվառ անուն ումեմն արիասիրտ աղջկան․․․», 1810)։ Հովհաննես Կարնեցուց մեզ է հասել մոտ 130 տաղ, որոնց մեծ մասը սիրո տաղեր են, երգվել և տարածված են եղել Կարինում ու շրջակայքում («Տաղ սիրոյ», «Ի սէր սիրելոյդ», «Տապ սիրոյ քոյ զիս տոչորեաց», «Հայիմ սէրս, որ ճեմս առեալ․․․» ևն)։ Ունի նաև ժողովրդական խաղերի և ջանգյուլումների ձևով գրված քառյակներ, հոգևոր երգեր։ Գրել է նաև հայատառ թուրքերեն տաղեր, թարգմանել հայերենից թուրքերեն (Կոմիտաս կաթողիկոսի շարականները, Ներսես Շնորհալու «Առաւոտ լուսոյ»-ն) և հակառակը։ Զբաղվել է նաև գրչությամբ։

Տես նաև

  • Ժողովածու (3227)

Ծանոթագրություններ

  
  Ստեղծագործությունների տեքստ
  
  Ստեղծագործությունների տեքստ
Չափորոշչային վերահսկողություն
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hovhannes Karnetsi is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Hovhannes Karnetsi
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes