Hovhannes Intshikyan
Quick Facts
Biography
Հովհաննես Գրիգորի Ինճիկյան (սեպտեմբերի 25, 1913(1913-09-25), Ախալցխա, Վրաստան - ապրիլի 5, 1990(1990-04-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1984)։
Կենսագրություն
Հովհաննես Ինճիկյանը ծնվել է Ախալցխայում 1913 թվականին, տոհմիկ էրզրումցիների ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Ախալցխայի հայկական դպրոցում։ 1925-1926 թվականներին ավարտելով յոթերորդ դասարանը՝ մեկնել է Թիֆլիս, ընդունվել տեղի մանկավարժական տեխնիկումը, ավարտելուց հետո վերադարձել ծննդավայր և որպես ուսուցիչ աշխատել Ախալցխայի շրջանի գյուղերի հայկական դպրոցներում։ 1934-1939 թվականներին սովորել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Լենինի անվան ռազմա-քաղաքական ակադեմիայում՝ որպես դասախոս։ 1941 թվականին զինվորագրվել է խորհրդային բանակի շարքերը և 50-րդ բանակի կազմում մասնակցել Մոսկվայի պաշտպանությանը։ 1942 թվականին 89-րդ Թամանյան դիվիզիայի հրամանատարության կողմից նշանակվել է 390-րդ հրաձգային գնդի ռազմական կոմիսար։
Զորացրվելուց հետո հաստատվել է Հայաստանում, որտեղ զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1974 թվականին «Օսմանյան կայսրության ազգային բուրժուազիայի ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1952-1954 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, 1955-1958 թվականներին միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Երևանի Վալերի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում: 1958-1971 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության բաժանմունքի վարիչ, 1971-1984 թվականներին՝ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն:
Աշխատություններ
Ուսումնասիրությունները վերաբերում են Օսմանյան կայսրության սոցիալ-տնտեսական խնդիրներին, կապիտալիզմի զարգացման առանձնահատկություններին։
Հեղինակ է Թուրքիայի պատմության նոր շրջանին վերաբերող աշխատությունների։ «Օսմանյան կայսրության բուրժուազիան» (1977 թվական, ռուսերեն) մենագրության մեջ վերլուծել է Օսմանյան կայսրության բազմազգ բուրժուազիայի զարգացման ուղիները, ցույց տվել այդ ընթացքի առանձնահատկությունները, նշել, որ այլազգի, ոչ թուրք բուրժուազիան (հատկապես հայ, հույն և այլն) նշանակալի տեսակարար կշիռ է ունեցել երկրի տնտեսության զարգացման մեջ, իր քաղաքական դիրքորոշմամբ եղել պակաս պահպանողական, քան թուրք բուրժուազիան։ Ձևավորվող թուրք ազգային բուրժուազիան հակամարտության մեջ է մտել այլազգի բուրժուական խմբերի հետ և, ի վիճակի չլինելով դուրս մղել նրանց տնտեսական մրցակցությամբ, հաճախակի զավթել է այդ ազգերի, առաջինը հայ բուրժուազիայի, հարստությունը, արգելել և խոչընդոտել նրա գործունեությունը՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացումը։ «Օսմանյան կայսրության անկումը» (1984 թվական) աշխատության մեջ արծարծել է 20-րդ դ. սկզբի Օսմանյան կայսրության քայքայման և անկման սոցիալ-տնտեսական պատճառները, ցույց տվել, որ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումը չկասեցրեց քայքայման ընթացքը և կայսրության փլուզումը, քանի որ երկրում չէին անցկացվել սոցիալ-տնտեսական քիչ թե շատ շոշափելի վերափոխություններ։ Երիտթուրքերը, շարունակելով ոչ թուրք, բուրժուազիային տնտեսությունից դուրս մղելու քաղաքականությունը, այն հասցրին ընդհուպ մինչև քրիստոնյա բնակչության, հատկապես հայերի, զանգվածային ոչնչացման։
Երկեր
- Զգայարաններ: Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Մկրտչյան, Դ. Տ [խմբ.], Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1946:
- Ծրագիր «Մարդու անատոմիա» դասընթացի: Մանկավարժական ինստիտուտների բնագիտության ֆակուլտետի համար: Կուրեպինա Մ. Մ, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ ՀԽՍՌ, Երևան, տպարան ՀԽՍՌ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի, 1949:
- Բոգդան Կնունյանց: [Պրոֆեսիոնալ հեղափոխականի մասին], Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Երևան, ՀՍՍՌ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերության հրատարակչություն, 1955:
- Բոգդան Կնունյանց: [Կյանքն ու գործունեությունը], Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Սահակյան Վ., Երևան, Հայպետհրատ, 1957:
- Արևելագիտական ժողովածու: [Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրություն], Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Սարգսյան Ե. Ղ., Եգանյան Համլետ Մնացականի, Արևելագիտության սեկտոր ՀՍՍՌ ԳԱ., Երևան, ԳԱ հրատարակչություն, 1960:
- Վ. Ի. Լենինը և Մերձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը: Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1969:
- Եվ հեղափոխությունը դատեց: Բ. Կնունյանց, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Պողոսյան Լ. Ս. [խմբ.], Երևան, «Հայաստան», 1978:
- Հեղափոխության մարտիկը: (Բ. Մ. Կնունյանց. 1878-1978), Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, Ա. հ, 1979:
- Օսմանյան կայսրության անկումը: Սոցիալ-տնտեսական ակնարկ, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Կիրակոսյան Ջոն Սահակի, Երևան, «Հայաստան», 1984:
- Թուրք-հունական հարաբերությունները 1908-1914 թվականներին, Քիլիմջյան Գևորգ Ստեփանի, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1988:
- Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում և XX դարի սկզբին: Բայբուրդյան Վահան Առաքելի, ԻնճիկյանՀովհաննես Գրիգորի, Երևան,«Հայաստան», 1989:
- Արևմտահայերի 1915 թվականի կոտորածները և ինքնպաշտպանական մարտերը: [Պատմավավերագրություն], Համբարյան Ազատ Սարգսի, Պողոսյան Հայկազ Մանուկի, Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Երևան, «Գիտելիք», 1990:
- Սոցիալական հոգեբանությունը և ցեղասպանությունը: Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Հակոբյան Պիոն Հովսեփի, Հովհաննիսյան Ա., Իսոյան Ա, [խմբ.], Հայագիտական բարեգործական ընկերություն, Երևան, Հայագիտակ , 1995:
Ծանոթագրություններ
- ↑ Հովհաննես Ինճիկյան, գիտնականը, գործիչը, քաղաքացին եւ մարդը
- ↑ Հովհաննես Ինճիկյան
- ↑ «AV Production - Հովհաննես Ինճիկյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-01
- ↑ Ինճիկյան Հովհաննես Գրիգորի (1955)։ Բոգդան Կնունյանց: Պրոֆեսիոնալ հեղափոխականի մասին։ Երևան: ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ. հրատ
- ↑ Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Սարգսյան Ե Ղ, Եգանյան Համլետ Մնացականի և այլք:, eds. (1960)։ Արևելագիտական ժողովածու: Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրություն։ Երևան: ԳԱ հրատ
- ↑ Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, ed. (1969)։ Վ.Ի. Լենինը և Մերձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ
- ↑ Ինճիկյան Հովհաննես Գրիգորի (1978)։Պողոսյան Լ Ս, ed.։ Եվ հեղափոխությունը դատեց: Բ. Կնունյանց 1878-1978։ Երևան: Հայաստան
- ↑ Ինճիկյան Հովհաննես Գրիգորի (1984)։Կիրակոսյան Ջոն Սահակի, ed.։ Օսմանյան կայսրության անկումը: Սոցիալ-տնտեսական ակնարկ։ Երևան: Հայաստան
- ↑ Քիլիմջյան Գևորգ Ստեփանի (1988)։Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, ed.։ Թուրք-հունական հարաբերությունները 1908-1914 թվականներին։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ
- ↑ Բայբուրդյան Վահան Առաքելի (1989)։Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, ed.։ Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում և XX դարի սկզբին։ Երևան: Հայաստան։ ISBN 9785540000512
- ↑ Ինճիկյան Հովհաննես Գրիգորի, Հակոբյան Պիոն Հովսեփի, Հովհաննիսյան Ա (1995)։Իսոյան Ա, ed.։ Սոցիալական հոգեբանությունը և ցեղասպանությունը։ Հայագիտական բարեգործական ընկերություն։ Երևան: Հայագիտակ։ ISBN 9785807910028
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |