Hovhannes Akownyan
Quick Facts
Biography
Հովհաննես Համբարձումի Ակունյան (դեկտեմբերի 30, 1868({{padleft:1868|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:30|2|0}}), Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:16|2|0}}), Բլագովեշչենսկ, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս, պրոֆեսոր 1935 թվականից։
Կենսագրություն
1895 թվականին ավարտել է Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանը, մինչև 1897 աշխատել որպես Բաքվի քաղաքային քիմիկոս, ապա մեկնել արտասահման՝ ուսումը շարունակելու (Դրեզդեն, Ցյուրիխ և Գյոտինգեն)։ 1907 թվականին վերադարձել է Թիֆլիս և մինչև 1918 վարել արհեստագործական ուսումնարանի տնօրենի պաշտոնը։ Ակունյանը «Կավկազսկայա շկոլա» («Кавказская школа») մանկավարժական հանդեսի հիմնադիրներից և խմբագիրներից էր 1913–1916։
1921 թվականին եղել է ՀԽՍՀ ժողտնտխորհի ժամանակավոր նախագահ։ 1924 թվականից դասախոսել է Երևանի համալսարանում, բժշկական և գյուղատնտեսական ինստուտներում։ 1944 թվականից դասավանդել է Բլագովեշչենսկի (ՌԽՖՍՀ Ամուրի մարզ) մանկավարժական ինստիտուտում և մինչև կյանքի վերջը ղեկավարել ընդհանուր քիմիայի ամբիոնը։ Զբաղվել է քիմիական կինետիկայի և կատալիգի հարցերով։ Ակունյանը մի շարք գյուտերի հեղինակ է (հեղուկների ունիվերսալ խտաչափ, կարագի կեղծումը հայտնաբերող սարք և այլն)։ Հրատաարակել է ուսումնական ձեռնարկներ («Ձեռնարկ քանակական անալիզի», 1928, «Անօրգանական քիմիա։ Առաջադրություններ», 1–7, 1931–1935, «Որակական անալիզ», 1932)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |