peoplepill id: hovanes-kasparov
HK
Russia
1 views today
1 views this week
Hovanes Kasparov
Հայազգի ռազմա-քաղաքական գործիչ

Hovanes Kasparov

The basics

Quick Facts

Intro
Հայազգի ռազմա-քաղաքական գործիչ
Places
Gender
Male
Birth
Place of birth
Astrakhan, Astrakhan Oblast, Russia
Death
Place of death
Saint Petersburg, Russia
Age
74 years
The details (from wikipedia)

Biography

Հովհաննես Պետրոսի Կասպարով (1740, Աստրախան-1814, Պետերբուրգ), հայազգի ռազմա-քաղաքական գործիչ, ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (1808 թվականից հետո)։

Կենսագրություն

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ռազմական դաստիարակությունը՝ ռուսական բանակում։ Հոր՝ ռուսական բանակի գնդապետ, «Հայկական էսկադրոն»՝ հրամանատար Պ. Կասպարովի խնդրանքով, Զինվորական կոլեգիայի 1754 թվականի դեկտեմբերի 13-ի հրամանով Հովհաննես Կասպարով և իր կրտսեր եղբայր Վասիլը (որպես փոքրահասակների՝ բացառության կարգով) ընդունվել են զինվորական ծառայության Ղզլարի ռուսական կայազորի կազմում գործող «Հայկական էսկադրոն»-ում։ Նույն հրամանով նրանց շնորհվել է վախմիստրի աստիճան։ 1761 թվականից Հովհաննես Կասպարովը ծառայությունը շարունակել է Սիբիրյան գնդում, ապա մայորի աստիճանով մասնակցել է 1768-1774 թվականի ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել Ժուրժայի, Լարգայի ու Կագուլայի 1770 թվականի ճակատամարտերում։ 1771 թվականից մինչև Քյուչուկ-Կայնարիի հաշտությունը (1774, հուլիս) հանձնակատար է եղել I ռուսական բանակի զորակայանում։ Հրամանատարի՝ Ռումյանցև-Զադունայսկու հանձնարարությամբ, որպես լիազոր-ներկայացուցիչ, բանակցություններ է վարել թուրքական հրամանատարության և մեծ վեզիրի դիվանի հետ՝ նրանց ներկայացնելով զինադադար ու հաշտության պայմանագիր կնքելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկություններն ու պայմանները։ Պատերազմի դաշտում ցուցաբերած հերոսության և դիվանագիտության ասպարեզում մատուցած ծառայությունների համար Հովհաննես Կասպարովին շնորհվել է փոխգնդապետի, ապա՝ գնդապետի աստիճան (1777)։ Այնուհետև, 1787-1991 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ եղել է Տագանրոգի զինվորական պարետը։ Ռուսական զինված ուժերի գլխավոր հրամանատար Գ.Ա.Պոտյոմկինի հրամանով պատերազմի տարիներին Հովհաննես Կասպարովի վրա է դրվել Տագանրոգի նավահանգիստ և ծովախորշ բերված ռազմանավերի վերանորոգման ու մարտաշարք վերադարձնելու գործի կազմակերպումը։ Մարտական հանձնարարությունը գերազանց կատարելու համար Եկատերինա II կայսրուհու 1791 թվականի հրամանով Հովհաննես Կասպարովին շնորհվել է բրիգադիրի (գեներալ-մայոր) կոչում։ Հովհաննես Կասպարովը մասնակցել է նաև Ֆրանսիայի դեմ եվրոպական կոալիցիոն (1805-1807), ռուս-թուրքական (1806-1812) և Հայրենական (1812) պատերազմներին։ Հովհաննես Կասպարովը սերտորեն կապված է եղել հայ իրականությանը՝ անձամբ ճանաչել է հայ ռազմական ու քաղաքական շատ գործիչների և նամակագրություն ունեցել նրանց հետ, զբաղվել հայության ճակատագրով, տեղեկացել Արևելքի բռնակալների լծից Հայաստանի ազատագրման համար առաջադրվող ծրագրերին։ Այցելել է հայկական գաղթավայրերը (Աստրախան, Գրիգորիուպոլիս, Ղզլար, Մոզդոկ, Մոսկվա, Նոր Նախիջևան, Պետերբուրգ և այլն), ծանոթացել տեղի հայերի կյանքին, մասնակցել հայ ժողովրդի ազատագրման համար նյութական միջոցների, նվիրատվությունների կազմակերպմանը և հայրենասիրական այլ միջոցառումների։ Ունեցել է շեշտված ռուսական կողմնորոշում, եղել հայ ու ռուս ժողովուրդների ավանդական զինակցության ջատագովներից ու գործնականում իրականացնողներից՝ Ռուսաստանի օգնության մեջ տեսնելով պարսկա-թուրքական նվաճողներից հայ ժողովրդին ազատագրելու միակ ելքը։ Թաղված է Պետերբուրգի հայոց գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 276 CC-BY-SA-icon-80x15.png
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hovanes Kasparov is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Hovanes Kasparov
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes