peoplepill id: hazarapet-gasparyan
HG
Russia
1 views today
1 views this week
Hazarapet Gasparyan
Armenian pedagogue

Hazarapet Gasparyan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Gavar, Gegharkunik Province, Armenia
Age
107 years
Education
Armenian State Pedagogical University
Awards
Order of the Patriotic War 2nd class
 
Order of Glory Third Class
 
Medal "For the Defence of Moscow"
 
Medal "For the Liberation of Warsaw"
 
The details (from wikipedia)

Biography

Հազարապետ Երվանդի Գասպարյան (1918, Նոր Բայազետ - անհայտ), հայ մանկավարժ։Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944)։

Կենսագրություն

Հազարապետ Գասպարյանը ծնվել է 1918 թվականին, Նոր Բայազետ (այժմ Գավառ) քաղաքում։ 1936-1937 թվականներին ավարտել է Կամոյի մանկավարժական ուսումնարանը։ 1937-1939 թվականներին հայոց լեզու է դասավանդել Մարտունու շրջանի Թազագյուղի 8-ամյա դպրոցում։

1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ Ծառայել է 11-րդ տանկային դիվիզիայի 214-րդ հետախուզական տանկային գումարտակում։ Եղել է ռադիստ-հրաձիգ, ապա՝ քաղղեկի տեղակալ։ 1940 թվականին մասնակցել է Բեսարաբիայի ազատագրմանը։ Գերմանա-խորհրդային պատերազմի առաջին օրերից մասնակցել է թշնամու դեմ մղված մարտերին Հարավ-Արևմտյան ռազմաճակատում։ Մարտերից մեկում վիրավորվել է և 1941 թվականի նոյեմբերին, Ստալինգրադ քաղաքում բուժվելուց հետո, քաղաքի տրակտորի գործարանից ստացել է տանկեր և մեկնել Մոսկվա։ Մասնակցել է Վոլոկոլամսկ և Կլին քաղաքների պաշտպանության մարտերին, ինչպես նաև Մոսկվայի մատույցներում գերմանական զորքերի ջախջախմանը։ 29-րդ գվարդիական ծանր տանկային բրիգադի կազմում մասնակցել է Կրիվոյ Ռոգի ազատագրմանը։ 70-րդ Սիրյան ծանր տանկային գվարդիական գնդի կազմում մասնակցել է Լյուբլինի, ապա՝ Վարշավայի ազատագրման մարտերին, որտեղ վիրավորվել է։ Բուժվելուց հետո վերադարձել է 70-րդ գունդը։ 1945 թվականի հունվարի 24-ից մասնակցել է Վարշավայից արևմուտք մղվող մարտերին, հասել է մինչև գերմանական Շնայդեմոլքաղաքը, որից հետո գործուղվել է Գորկի քաղաքի ռազմաքաղաքական ուսումնարան։ Գասպարյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով, «Մոսկվայի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար» և այլ մեդալներով։

Գասպարյանը զորացրվել է 1946 թվականին, ավագ լեյտենանտի կոչումով։ 1944 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Երկար տարիներ եղել է Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցի տնօրենը։

Պարգևներ

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան
  • «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hazarapet Gasparyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Hazarapet Gasparyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes