Haykush Baghdatyan
Quick Facts
Biography
Հայկուշ Բախշիի Բաղդատյան (1928, մայիսի 28, Ստեփանակերտ-1975, Երևան), հայ հոգեբույժ, բժշկագիտության թեկնածու։
Կենսագրություն
1945-1950 թթ. սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետում։ Այնուհետև սովորել է ասպիրանտուրայում։ 1950-1952 թթ. սովորել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանում։ 1963 թվականին դատական հոգեբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում։ 1966 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «ՀԽՍՀ-ում էպիլեպսիայի տարածվածության հարցի մասին» թեմայով։ 1967 թվականին ստացել է բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Աշխատել է Երևանի քաղաքային հոգեբուժական դիսպանսերում՝ որպես հոգեբույժ։ Աշխատանքներին զուգահեռ դասավանդել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում։ Եղել է ԵրՔԴՀ-ի կուսակցական կոմիտեի քարտուղարը։
Պարգևներ
- «1973 թվականի սոցիալիստական մրցության հաղթող» շքանշան
- «Անձնվեր աշխատանքի համար, ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ
Աշխատություններ
- ՀԽՍՀ-ում էպիլեպսիայի տարածվածության հարցի շուրջ, (Հոգենյարդաբուժական հիմնարկների նյութերի կլինիկա-վիճակագրական տվյալները), թեկնածուական թեզի ավտոռեֆերատ, Եր., 1966, 24 էջ։
- Էպիլեպտիկ հիվանդության զանազան կլինիկական ձևերի և սիմպտոմատիկ ցնցումային վիճակների կլինիկա-վիճակագրական գնահատականը։ Խորհրդային իշխանության հաստատման 50-ամյակին նվիրված Անդրկովկասի հոգեբույժների գիտական կոնֆերանսի նյութերը, Եր., 1967։
Ծանոթագրություններ
- ↑ Հարություն Մինասյան, «100 հայ հոգեբույժներ», Գիրք Ա, Երևան, 2002