peoplepill id: haykazun-bagratuni
HB
France
22 views today
22 views this week
Haykazun Bagratuni

Haykazun Bagratuni

The basics

Quick Facts

Places
Gender
Male
Place of birth
Constantinople, Europa, Byzantine Empire
Place of death
Paris, Seine, Île-de-France, France
Age
70 years
Residence
Paris, Seine, Île-de-France, France
Education
Conservatoire de Paris
19th arrondissement of Paris, Paris, France
University of Paris
France
The details (from wikipedia)

Biography

Հայկազուն Բագրատունի (H. de Bagradite, փետրվարի 1, 1890(1890-02-01), Կոստանդնուպոլիս - դեկտեմբերի 20, 1960(1960-12-20), Փարիզ), ֆրանսիական թատրոնի և կինոյի հայազգի դերասան և ռեժիսոր։

Կենսագրություն

Հայկազուն Բագրատունին ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ, Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժնում և Սորբոնի համալսարանում։ Բեմական գործունեությունը սկսել է Վենետիկում 1907 թվականին էսքիլեսի մի ողբերգության մեջ։ 1910 թվականին փոխադրվել է Փարիզ, դարձել ֆրանսիական թատրոնի դերասան, խաղացել է Սառա Բեռնարի, Մունե Սյուլլիի, Պոլ Մունեի խմբերում և «Կոմեդի ֆրանսեզ»-ում։ Նկարահանվել է ֆրանսիական համր և հնչուն ֆիլմերում Հուդա («Հիսուս Քրիստոս»), կրկեսի երգիչ և ձեռնածու («Սևիլիայի կախարդանքը») և այլն։ Հաջողության է հասել Աբդուլ Համիդի դերակատարությամբ («Երկու չալմա»)։

Բագրատունին հայերեն և ֆրանսերեն առոգանությամբ դասեր է տվել Մխիթարյանների Մուրատյան վարժարանում (Սևր), որի «Մկրտիչ Պեշիկթաշլյան» թատերասրահում 1930 թվականին բեմադրել է Մ. Վ. Նոուրիճանի «Թեոդոր Սալհունի» ողբերգությունը, իր հավելումներով վերաբեմադրել Փարիզի «Հայ դրամատիկ»-ում (1946), Ժ. Ռիփշեի «Ծովահենը» (1935, իր թարգմանությամբ)՝ կատարելով ծեր նավաստու դերը։ 1940-ական թվականներիին աջակցել է Փարիզի հայ թատրոնի ստեղծման աշխատանքներին և հանդես է եկել իբրև դերասան և ռեժիսոր։

Բագրատունու բանաստեղծությունները տպագրվել են Փարիզի «Կավռոշ» և այլ պարբերականներում։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Haykazun Bagratuni

Basics

Introduction

Կենսագրություն

Ծանոթագրություններ

Lists

Also Viewed

Lists
Haykazun Bagratuni is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Haykazun Bagratuni
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes