Haykaz Matevosyan
Quick Facts
Biography
Հայկազ Գրիգորի Մաթևոսյան (1925, Գլաձոր, Հայաստան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):
Կենսագրություն
Հայկազ Մաթևոսյանը ծնվել է 1925 թվականին, Եղեգնաձորի շրջանի Գլաձոր գյուղում։ 1941 թվականին ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը և աշխատել է Եղեգնաձորի Հորս գյուղի դպրոցում, որպես քիմիայի, կենսաբանության ուսուցիչ։
1943 թվականին Մաթևոսյանը զորակոչվել է բանակ։ Կրտսեր հրամանատարական դպրոցն ավարտելուց հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում և ծառայությունը շարունակել է Անդրկովկասի ռազմաճակատի № 136 պահեստային գնդում։ Մասնակցել է Օրյոլ և Բրյանսկ քաղաքների ազատագրմանը, որպես հրաձգային ջոկի հրամանատար։ Բրյանսկի մոտ վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո մեկնել է ռազմաճակատ, այս անգամ որպես ականանետային դասակի հրամանատար։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մասնակցել է Վիտեբսկ քաղաքի համար մղված մարտերին և մերձբալթյան հանրապետությունների ազատագրմանը։
Մաթևոսյանը իր դասակի մարտիկներով պայթեցրել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից ոչ հեռու գտնվող Ռետավասի երկաթուղային հանգուցը, ժամանակին կատարելով մարտական առաջադրանքը։ Մի քանիօր հետո ծանր վիրավորվել է։ Մարտական առաջադրանքը կատարելու համար Մաթևոսյանը պարգևատրվել է «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշանով։ Մարտերից մեկում վիրավորվել է և ուղարկվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից։
Զորացրվելուց հետո շարունակել է մանկավարժական աշխատանքը։ Նշանակվել է ուսուցիչ Գլաձոր գյուղի դպրոցում։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց Մաթևոսյանը սովորել և ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի քիմիայի, կենսաբանության ֆակուլտետը, դասավանդել դպրոցներում։ Այնուհետև եղել է Եղեգնաձորի ժողկրթբաժնի մեթոդիստը։ Պատերազմի ավարտից հետո պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։
Պարգևներ
- «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշան
- «Աշխատանքային արիության համար» մեդալ