Hayk Yesayan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Հովիկի Եսայան (ապրիլի 9, 1981(1981-04-09)), հայ գործարար, «Յուքոմ» ընկերության համահիմնադիր, նախկին գործադիր տնօրեն, «Տելեկոմ Արմենիա» ընկերության համահիմնադիր և ներկայիս գլխավոր տնօրեն։
Կենսագրություն
Յուքոմ
Հայկ և Ալեքսանդր Եսայաններ եղբայրները 2009 թվականին հիմնադրել են հեռահաղորդակցության «Յուքոմ» ընկերությունը, որը 10 տարի հետո դառնում է Հայաստանում ֆիքսված և շարժական կապի առաջատար ըներությունը։
2020 թվականի ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները ընկերության բաժնետերերի հետ տարաձայնության պատճառով հեռացել են ղեկավար պաշտոններից։ Նրանց ազատման դիմումներին հետևել է ընկերության 576 աշխատակցի ազատման դիմումները, այդ թվում՝ ողջ ղեկավար կազմը։ Մեկ օր անց Հայկ Եսայանը հայտարարել է, որ չնայած հեռացել են ղեկավար պաշտոններից, սակայն ոչ միայն չեն պատրաստվում վաճառել իրենց 5,94% բաժնետոմսերը, այլև մտադիր են գնել մյուս 94,06% բաժնետոմսերը, ինչի հետ կապված արդեն առաջարկ են արել մյուս բաժնետերերին։
Թիմ ՍՊԸ
Հայկ Եսայանը 2020 թվականի ապրիլի 20-ին Ալեքսանդր Եսայանի և «Յուքոմից» ազատման դիմում գրած ավեի քան 500 աշխատակցի հետ հիմնադրել է «Թիմ» ընկերությունը։