peoplepill id: hayk-khanumyan
HK
Artsakh
2 views today
1 views this week
Hayk Khanumyan
Artsakh politician

Hayk Khanumyan

The basics

Quick Facts

Intro
Artsakh politician
Places
Gender
Male
Place of birth
Khashtarak, Tavush Region, Armenia
Age
40 years
Education
Yerevan State University
Yerevan, Armenia
The details (from wikipedia)

Biography

Հայկ Ռուբենի Խանումյան (սեպտեմբերի 12, 1984(1984-09-12), Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական և հասարակական գործիչ Արցախի Հանրապետությունում, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ 2013 թ. փետրվարից։ 2015 թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Ազգային վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Կենսագրություն

Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 12-ին, Խորհրդային Հայաստանի Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Իջևան քաղաքի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցում, 2001 թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժինը։ 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան, քաղաքագիտության գծով մասնագիտացել Կովկասի ինստիտուտում (Երևան), իսկ եվրոպական ուսումնասիրությունների գծով՝ Ստրասբուրգի համալսարանում։ 2009-2010 թթ. քաղաքագիտական առարկաներ է դասավանդել Արցախի պետական համալսարանում։

2010 թ. մի խումբ ընկերների հետ ստեղծել է Արցախի եվրոպական շարժում հասարակական կազմակերպությունը, որի նպատակը միջազգային ոչ կառավարական սեկտորում Արցախը ճանաչելի դարձնելն էր։

Ամուսնացած է Դիանա Մովսիսյանի հետ։

Լրագրողական գործունեությունը

2009 թ.-ից սկսած Հայկ Խանումյանն ակտիվորեն հանդես է գալիս մամուլում, հեղինակային սյունակներ վարելով Մեդիամաքսում (mediamax.am), ապա՝ Սիվիլնեթում (civilnet.am)։ Հրապարակախոսական հոդվածներում Հ.Խանումյանը հիմնականում անդրադառնում է Արցախին վերաբերող հարցերին՝ հաճախ քննադատության ենթարկելով Արցախի իշխանություններին և նրանց վարած քաղաքականությունը։

Ընդդիմադիր քաղաքական գործունեություն

Հայկ Խանումյանը 2014 թվականին

Հայկ Խանումյանը երկար տարիներ Արցախի Հանրապետությունում հանդես է եկել որպես ընդդիմադիր գործիչ։

2011 թվականին տված հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ինքն ընդգծված ազգայնական է, Արցախի հարցում բացառում է որևէ տարածքային զիջում, կողմ է Արցախի թերբնակեցված շրջանների ինտենսիվ վերաբնակեցմանը։

2012 թվականին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է ընդդիմության թեկնածու Վիտալի Բալասանյանին և նախընտրական արշավում համակարգել վերջինի շտաբի հասարակայնության հետ կապերը։

2013 թվականի հունվարին Լեոնիդ Հայրապետյանի և Վարդան Առուստամյանի հետ հայտարարել է «Ազգային վերածնունդ» կուսակցության ստեղծման մտադրության մասին և նույն թվականի փետրվարի 23-ին կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության ժամանակավոր նախագահ, իսկ նույն թվականի նոյեմբերին՝ կուսակցության նախագահ։

Պատգամավորական գործունեություն

2015 թվականի մայիսի 3-ի Արցախի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններում իր ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցությունից ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

Արցախի ՏԿԵ նախարար

2020 թվականի դեկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Հայկ Խանումյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Քրեական գործ

Արցախի Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել նախարար Հայկ Խանումյանի նկատմամբ՝ մեղադրելով, որ նա, որպես նախարար, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել, ծառայության նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, ոչ պատշաճ է կատարել համապատասխան իրավական ակտերով և իմ կողմից նշված պայմանագրերով նախատեսված պարտականությունները, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափ կազմող 69 միլիոն 485 հազար ՀՀ դրամի գումար վնաս։ Հայկ Խանումյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Տարածքների հանձնում

2022 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնո գյուղում հանդիպել է տեղի բնակչության հետ և հայտարարել, որ Աղավնո, Ներքին Սուս գյուղերի ու Բերձոր քաղաքի բնակիչները պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը լքեն իրենց բնակավայրերը, քանի որ այդ օրը տվյալ տարածքները հանձնվելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։ Բնակչության հեռացման գործընթացը վերահսկում և կազմակերպում է նախարար Հայկ Խանումյանը։

Հետաքրքիր փաստեր

Հայկ Խանումյանը ֆիլմ է նկարահանել Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանն արժանացած Ալլահվերդի Բագիրովի մասին։ Ֆիլմում նա ներկայացրել է Ակնայում Ալլահվերդի Բագիրովի տապանաքարի տեղադրման պատմությունը։ Խանումյանը Ֆիլմում ներկայացել է, որ 1994 թվականին այդ տապանաքարը տեղադրել է Բագիրովի մարզընկեր ֆուտբոլիստ Ռազմիկ Պետրոսյանը։ Ներկայացվել է նաև, որ տարիներ անց Ռազմիկ Պետրոսյանը ցանկացել է նոր տապանաքար տեղադրել՝ փոխարինելով հինը։ Արցախի Հանրապետության իշխանություններից թույլտվություն ստանալու նպատակով Հայկ Խանումյանը դիմել է այն ժամանակ ազգային անվտանգության տնօրեն Արշավիր Ղարամյանին։ Նոր տապանաքարի տեղադրման արարողությունը նույնպես տեղ է գտել ֆիլմում։ 2018 թվականին Ալլահվերդի Բագիրովի նոր տապանաքարը մի խումբ երիտասարդների կողմից տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաք և ոչնչացվել։

Աղբյուրներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hayk Khanumyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Hayk Khanumyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes