peoplepill id: hayk-khanlaryan
HK
Russia Azerbaijan
1 views today
1 views this week
Hayk Khanlaryan
Հայ հոգեբույժ

Hayk Khanlaryan

The basics

Quick Facts

Intro
Հայ հոգեբույժ
A.K.A.
Հայկ Միքայել Խանլարյան
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Shusha, Shusha District, Azerbaijan
Place of death
Moscow, Russia
Age
62 years
The details (from wikipedia)

Biography

Հայկ Միքայել Խանլարյան (1900, Շուշի - հունվար 1962, Մոսկվա), հայ հոգեբույժ: Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր:

Կենսագրություն

Հայկ Խանլարյանը ծնվել է 1900 թվականին Շուշիում, 1-ին գիլդիայի վաճառական Միքայել Խանլարյանի և տնային տնտեսուհի Ալիսա Վարունցի ընտանիքում: Ունեցել է 7 եղբայր և 3 քույր: 1908-1918 թվականներին սովորել է Շուշիի ռեալական դպրոցում, 1920-1922 թվականներին՝ Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1922-1925 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտում: 1925-1930 թվականներին աշխատել է Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի հոգեբուժական կլինիկայում՝ պրոֆեսոր Վ. Գիլյարովսկու ղեկավարությամբ: 1927 թվականի մարտի 2-ին Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի նյարդաբուժական և հոգեբուժական կլինիկաների միացյալ գիտաժողովում հանդես է եկել «Ցերեբրալ արտերիոսկլերոզի վաղ ձևերի ժամանակ դիտվող հոգեկան փոփոխությունների մասին» զեկույցով: 1930-1941 թվականներին ապրել է Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանի Պոկրովսկոյե-Մեշչերսկոյե ավանում և աշխատել տեղի Վ. Յակովենկոյի անվան թիվ 2 մարզային հոգեբուժական հիվանդանոցում՝ նախ որպես օրդինատոր, ապա՝ գլխավոր բժիշկ: 1934 թվականի նոյեմբերի 11-ին Վ. Յակովենկոյի անվան հոգեբուժական հիվանդանոցի գիտաժողովում և դեկտմբերի 1-ին Մոսկվա մարզային առողջապահության վարչության Փսիխոնևրոլոգիայի և փսիխոհիգենայի ինստիտուտում հանդես է եկել «Կլեյստի «Էպիզոդիկ մթնշաղային վիճակների» հարցի մասին» զեկույցով: 1941-1962 թվականներին աշխատել է Մոսկվայի թիվ 1 մարզային հոգեբուժական հիվանդանոցում՝ որպես օրդինատոր, գլխավոր բժիշկ: 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի ընթացքում եղել է թիկունքի հոսպիտալների հոգեբույժ-խորհրդական: Ունեցել է բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում: Եղել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչը, Մոսկվայի Կրեմլյան հիվանդանոցի հոգեբույժ-խորհրդական: Աշխատել է պրոֆեսոր Ե. Կրասնուշկինի հետ միասին:

Գիտական աշխատանքները վերաբերում են ցնորքներով, վերաբերման զառանցանքով, հոգեշարժական գրգռվածությամբ ուղեկցվող գիտակցության մթնշաղային վիճակների կլինիկային, արյան փոխներարկման միջոցով հոգեկան հիվանդությունների բուժման խնդիրներին:

Հեղինակ է տարբեր գիտական հոդվածների և մեկ մենագրության:

Մահ

Մահացել է 1962 թվականի հունվարին, Մոսկվայում: Աճյունասափորը թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը:

Երկեր

  • Ցերեբրալ արտերիոսկլերոզի վաղ ձևերի ժամանակ դիտվող հոգեկան փոփոխությունների մասին, Մոսկվա, 1927:
  • Կլեյստի «Էպիզոդիկ մթնշաղային վիճակների» հարցի մասին: Սոցիալական և կլինիկական փսիխոնևրոլոգիայի հարցեր, հատոր 3, Մոսկվա, 1936, 105-131:
  • Պիկի հիվանդության մասին ուսմունքի վերաբերյալ:
  • Շիզոֆրենիան ինսուլինով բուժելու փորձը մեծ հոգեբուժական հիվանդանոցում: Կենտրոնական հոգենևրոլոգիական ինստիտուտի 9-րդ գիտական նստաշրջանը «Շիզոֆրենիայի բուժումը» թեմայով, զեկուցումների թեզիսները, Խարկով, 1938:
  • Հոգեկան հիվանդների բուժումն անհամատեղելի արյունով, Մոսկվա, 1945:
  • Շիզոֆրենիայի բուժումն անհամատեղելի արյունով, Մոսկվա, 1946:
  • Դեպրեսիվ վիճակների բուժման և դասակարգման մասին: Սոցիալական և կլինիկական փսիխոնևրոլոգիայի հարցեր, հատոր 10, Մոսկվա, 1950:
  • Այլախումբ արյուն ներարկելու ժամանակ հոգեհիվանդների մոտ մազանոթային արյունաշրջանառության դինամիկայի մասին (համահեղինակ):
  • Հոգեկան հիվանդությունների հեմոթերապիայի հարցերը պրոֆեսոր Լ. Ռոխլինի խմբագրությամբ, Մոսկվա, 1959, 56 էջ:

Աղբյուրներ

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002:
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hayk Khanlaryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Hayk Khanlaryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes