Haygazoun Kaloustian
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԳալուստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազուն Գալստյան (Գալուստյան) (օգոստոսի 20, 1920(1920-08-20) կամ 1923, Ստամբուլ - փետրվարի 4, 1985(1985-02-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։
Կենսագրություն
Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Մեսրոպյան և Կեդրոնական վարժարաններում։ Հետագայում հետևել է Իստամբուլի համալսարանի գրական ֆակուլտետի փիլիսոփայական բաժանմունքի դասընթացներին։ Ավարտել է 1964 թվականին, զբաղվել ուսուցչությամբ։ Գրական-հրապարակախոսական ասպարեզ է մտել 1940-ականների սկզբներից։ Գրել է հայերեն և թուրքերեն բանաստեղծություններ։ Թուրքերենները տեղ են գտել 1942 թվականին հրատարակված «Բալքըս» ժողովածուում։ Հայերեն բանաստեղծություններն ամփոփված են «Քարյուղի լամբարը» (Իստանբուլ, 1948) և «Գործիս ճամբուն վրա» (1962) ժողովածուներում։ 1965 թվականի վերջերին եկել է Հայաստան, աշխատանքի ընդունվել ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության սեկտորում։
Ծանոթագրություններ
Չափորոշչային վերահսկողություն | BNF: 16137815q · GND: 1056147709 · ISNI: 0000000139554332 · VIAF: 186009228 · WorldCat VIAF: 186009228 |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն | BNF: 16137815q · GND: 1056147709 · ISNI: 0000000139554332 · VIAF: 186009228 · WorldCat VIAF: 186009228 |