peoplepill id: harutyun-cherkezyan
HC
Russia
1 views today
2 views this week
Harutyun Cherkezyan
Armenian pedagogue

Harutyun Cherkezyan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Odzun, Lori Region, Armenia
Age
113 years
Awards
ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ
(1965)
Medal "For the Victory over Germany in the Great Patriotic War 1941–1945"
 
Order of the Red Banner of Labour
 
Medal "For Labour Valour"
 
Medal "Veteran of Labour"
 
The details (from wikipedia)

Biography

Հարություն Մուկուչի Չերքեզյան (1912, Օձուն, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1965): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Հարություն Չերքեզյանը ծնվել է 1912 թվականին, Թումանյանի շրջանի Օձուն գյուղում։ 1933 թվականին ավարտել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան մանկավարժական տեխնիկումը, իսկ 1941 թվականին՝ Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և ստացել պատմության ուսուցչի որակավորում։ 1933-1942 թվականներին մանկավարժական աշխատանք է կատարել Թումանյանի շրջանի Լորուտի, Օձունի, Շնողի, Սանահինի դպրոցներում։

1942 թվականի մարտին զորակոչվել է կարմիր բանակ։ 1942 թվականի մարտից մինչև հուլիս ամիսը սովորել է Ստալինգրադի ռազմաքաղաքական ուսումնարանում և ստացել լեյտենանտի կոչում։ Ծառայել է Վորոնեժի ռազմաճակատի 173-րդ հրաձգային գնդի վաշտերից մեկում, եղել է վաշտի հրամանատարի քաղգծով տեղակալը։ 1943 թվականի սկզբից եղել է Վոլխովի ռազմաճակատի 65-րդ դիվիզիայի 311-րդ գնդում՝ վաշտի հրամանատարի քաղգծով տեղակալ։ 1944 թվականի հունիսին ավարտել է Ռիբինսկի Պուշկինյան տանկային ուսումնարանը։ 338-րդ ինքնագնաց հրանոթային գնդի կազմում Մանջուրիայում մասնակցել է ճապոնական Կվանտունյան բանակի դեմ մղված մարտերին։

1946 թվականին զորացրվել է խորհրդային բանակից։ Այդ թվականին էլ նշանակվել է Օձունի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1948 թվականի օգոստոսին տեղափոխվել է Ալավերդի քաղաք և աշխատել Ս. Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, ապա՝ ուսմասվար։ 1952 թվականին աշխատել է ՀԿԿ Ալավերդու շրջանային կոմիտեում որպես պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, միաժամանակ համատեղելով մանկավարժական աշխատանքը քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1955 թվականին նշանակվել է Ալավերդու շրջանի ժողովրդական կրթության բաժնի վարիչ։ 1959 թվականից մինչև 1975 թվականը աշխատել է Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն։ Ս. Սպանդարյանի դպրոցում եղել է պատմության և հասարակագիտության ուսուցիչ։ Չերքեզյանը պարգևատրվել է Գերմանիայի և Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի մեդալներով։ Հետպատերազմյան տարիներին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, «Աշխատանքային արիության համար» և «Աշխատանքի վետերան» մեդալներով։ 1965 թվականին նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում։ 1967 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով։

Պարգևներ

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ 1965)
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի մեդալ
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Harutyun Cherkezyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Harutyun Cherkezyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes