peoplepill id: harun-dzerunian
HD
Germany Turkey
1 views today
1 views this week
Harun Dzerunian
��այ կոմպոզիտոր, խմբավար

Harun Dzerunian

The basics

Quick Facts

Intro
��այ կոմպոզիտոր, խմբավար
Work field
Gender
Male
Place of birth
Develi, Kayseri Province, Turkey
Place of death
Karlsruhe, Baden-Württemberg, Germany
Age
86 years
The details (from wikipedia)

Biography

Հարություն (Հարուն) Ծերունյան (ապրիլի 19, 1883(1883-04-19), Դևելի, Կայսերիի մարզ, Թուրքիա - օգոստոսի 8, 1969(1969-08-08), Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հայ կոմպոզիտոր և խմբավար, որն իր գործունեությունը ծավալել է Գերմանիայում։

Կենսագրություն

Հարություն Ծերունյանը ծնվել է Կեսարիայի Էվերեկ գյուղում։ Փոքր հասակից ծնողների հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ կրթություն է ստացել Կետիկ փաշայի ազգային վարժարանում։ 1895-1896 թվականների հայկական ջարդերից հետո, ի թիվս այլ որբերի, տեղափոխվել է Գերմանիա, այնուհետև մեկնել է Շվեյցարիա, որտեղ շարունակել է ուսումը։ Ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ՝ հասնելով պրոֆեսորի աստիճանի։

1918 թվականից սկսած երկար տարիներ պաշտոնավարել է Կարլսրուեում, որտեղ հաճախել է տեղի կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասընթացներին։ Գերմանիայում հայտնի է եղել Հարուն Ծերունյան (գերմ.՝ Harun Dzerunian) անունով։

Նա ունեցել է երաժշտական բեղուն գործունեություն։ 1922 թվականից, մոտ 20 տարի եղել է Կարլսրուեի լութերական եկեղեցու երգչախմբի ղեկավարը, այդ երգչախմբի համար գրել բազմաթիվ երգեր, որոնք կատարվել են տարբեր համերգներում։ Գրել է մի շարք խմբերգեր, մեներգեր, նախերգանքներ երգեհոնի համար. մշակել է նաև հայ եկեղեցական երգեր։

Հայ բանաստեղծների տեքստերով հորինել է հարյուրից ավելի երգեր։ Մասնավորապես, օգտագործել է Րաֆֆու, Ալեքսանդր Ծատուրյանի, Պետրոս Դուրյանի, Ավետիք Իսահակյանի տեքստերը։ Գերմանական մամուլը հաճախ է դրվատական խոսքերով անդրադարձել նրա ստեղծագործություններին։

Հարություն Ծերունյանը մահացել է 1969 թվականի օգոստոսի 8-ին Կարլսրուեում։

Ծանոթագրություններ

  1. Dzerunian, Harun (geb. 19.04.1883 in Ewerek (Kleinasien), gest. 08.08.1969 in Karlsruhe). Musiklehrer und Komponist, ab 1918 als Lehrer in Karlsruhe tätig, ab 1922 Leiter des Kirchenchors der Lutherkirche - Deutsche Digitale Bibliothek
  2. Ստեփանյան Գառնիկ (1981)։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան: Սովետական գրող։ էջ 79։ ISBN 5-550-00265-5 
  3. «Dzerunian, Harun (geb. 19.04.1883 in Ewerek (Kleinasien), gest. 08.08.1969 in Karlsruhe). Musiklehrer und Komponist, ab 1918 als Lehrer in Karlsruhe tätig, ab 1922 Leiter des Kirchenchors der Lutherkirche - Deutsche Digitale Bibliothek»։ www.deutsche-digitale-bibliothek.de (գերմաներեն)։ Վերցված է 2021-07-30 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Harun Dzerunian is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Harun Dzerunian
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes