Hamlet Karayan
Quick Facts
Biography
Համլետ Սուրենի Կարայան (1945, նոյեմբերի 8, Աչաջուր, Տավուշի մարզ), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)։
ՀՀ պետական գործիչներ Սուրեն և Խաժակ Կարայանների հայրը։
Կենսագրություն
1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1968 թվականին՝ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1970-1980 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1991-1994 թվականներին՝ Իջևանի պետական քոլեջ-համալսարանի ռեկտոր, 1994-1996 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն, 1988 թվականից՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր: 1979 թվականից 049 Մասնագիտական խորհրդի անդամ է,
«Armenian Journal of Physics» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ։
Գործունեություն
Մշակել է էլեկտրոնախոռոչային պլազմայի ընդհանրացված տեսությունը։ Հայտնաբերել է պլազմադաշտային փոխազդեցության էֆեկտը և դրա հիման վրա առաջարկել կիսահաղորդչային բազմավիճակ ու բազմագործառույթ սարք՝ պոլիստոր։ Նախագծել է պոլիստորային բազմարժեք ինֆորմացիոն համակարգեր և համակարգիչներ։ Հաշվարկել է բազմաշերտ կառուցվածքներում ներքին ֆոտոէֆեկտի հիման վրա աշխատող արդյունավետ արևակայաններ։
Պարգևներ
ԵՊՀ ոսկե մեդալ
Երկեր
- R. S. Asatryan, H. S. Karayan, N. R. Khachatryan, L. H. Sukoyan, On one method of distant infrared monitoring (Հեռահար ինֆրակարմիր մոնիտորինգի մի մեթոդի մասին), 2010.