Hamazasp Mkhitaryan
Quick Facts
Biography
Համազասպ Մխիթարյան (Համուզ, հունվարի 5, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:5|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ:
Կենսագրություն
Համազասպ Մխիթարյանը ծնվել է 1950 թվականին Երևանում: 1971-1977 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1977 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հունգարիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում և այլուր: 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1983 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է: 1985-1995 թվականներին կատարել է գրքերի ձևավորման աշխատանքներ (Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի և այլոց գրքեր): 1985-1990 թվականներին Մոսկվայում մասնակցել է գրքի միջազգային փառատոնին: 1990-1995 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1995-2005 թվականներին ապրել և աշխատել է Մոսկվայում, 2005 թվականից ապրում և ստեղծագործում է Երևանում:
Աշխատանքները գտնվում են Հայաստանի և Մոսկվայի թանգարաններում, պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում:
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Համազասպ Մխիթարյան կատեգորիայում։ |