peoplepill id: hamazasp-davtyan
HD
Russia
1 views today
1 views this week
Hamazasp Davtyan
Armenian pedagogue

Hamazasp Davtyan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Lusaghbyur, Lori Region, Armenia
Age
104 years
Education
Armenian State Pedagogical University
Awards
Order of the Patriotic War 2nd class
 
Medal "For Courage"
 
The details (from wikipedia)

Biography

Համազասպ Այվազի Դավթյան (1921, Լուսաղբյուր, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն

Համազասպ Դավթյանը ծնվել է 1921 թվականին, Սպիտակի շրջանի Լուսաղբյուր գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1941 թվականի հունիսի 28-ին զորակոչվել է բանակ։

Դավթյանը 75-րդ պահեստային հրետանային գնդում մեկ ու կես ամիս մարտական ուսուցում անցնելուց հետո, ուղարկվել է Հարավային ռազմաճակատ, 216-րդ հետևակային դիվիզիայի 656-րդ հրետանային գնդի 6-րդ մարտկոցում կռվելու։ 1941 թվականից մինչև 1942 թվականի օգոստոսը 6-րդ մարտկոցի կազմում Դավթյանի 2-րդ հաշվարկը մարտեր է մղել Կրասնոդարի, Ստավրոպոլի, Մայկոպի և այլ քաղաքների պաշտպանության համար։ Թշնամու հարձակողական ուժերը ոչնչացնելու, նրանց առաջխաղացումները կանխելու գործում մարտական առաջադրանքների կատարման մեջ խիզախություն ցուցաբերելու համար Դավթյանը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ 1943 թվականին 6-րդ մարտկոցն ակտիվ մարտեր է մղել Ստավրոպոլի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Վորոշիլովգրադի և այլ քաղաքների ազատագրման համար։ Ղրիմ թերակղզու ազատագրման մարտերին մասնակցելու համար Դավթյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով։ Վիրավորվել է Բրյանկի հերոսամարտերում։ Արևելյան Պրուսիայի, Քյոնիգսբերգի գրավման մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Խիզախության համար» երկրորդ մեդալով։ 1945 թվականի մայիսի 9-ին նրա հաշվարկին հաջողվել է մեկուսացնել 28 բենդերովականների։

Դավթյանը զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի։ 1964 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բնագիտության ֆակուլտետը։ Աշխատել է Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ ռազմական ուսուցման գծով, ապա՝ քիմիայի և կենսաբանության ուսուցիչ։ 1965 թվականից մանկավարժական աշխատանքը շարունակել է Երևանի № 125 միջնակարգ դպրոցում։ Մանկավարժական և հասարակական լավագույն աշխատանքների համար Դավթյանը պարգևատրվել է Վ. Ի. Լենինի անվան հոբելյանական մեդալով և գովասանագրերով։

Պարգևներ

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ (կրկնակի)
  • Վ. Ի. Լենինի անվան հոբելյանական մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Hamazasp Davtyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Hamazasp Davtyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes