Hakob Aslanyan
Quick Facts
Biography
Հակոբ Արսենի Ասլանյան (օգոստոսի 1, 1954(1954-08-01), Ջրաշեն, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից, Հայաստանի ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Կենսագրական տվյալներ
Հակոբ Ասլանյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 1-ին, Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում։
1974-1976 թվականներին պարտադիր զիվորական ծառայության է անցել խորհրդային բանակում։
Կրթություն
Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, որիպատմություն-իրավունք ֆակուլտետն ավարտել է 1988 թվականին։
Աշխատանքային գործունեություն
1971-1972 թվականներին որպես բանվոր աշխատել է «Հայգլավէներգո» կենտրոնական էլեկտրացանցում։ 1972-1974 թվականներին և 1977-1978 թվականներին եղել է Երևանի Մյասնիկյանի շրջանի կանաչապատման գրասենյակի փականագործ բանվոր։ Որպես ապրանքագետ, ապա ճարտարագետ 1978-1982 թվականներին աշխատել է «Սոյուզինտերգազստրոյ» համամիութենականմիավորումում։1987-1994 թվականներին Երևանի թիվ 149 դպրոցում եղել է ուսուցիչ։ 1994-2002 թվականներին մանկավարժի աշխատանքը շարունակել է Երևանի Շիրակացու անվան ճեմարանում, եղել էպատմության ամբիոնի վարիչ, իսկ 2000-2003 թվականներին՝ Երևանի «Ալգորիթմ» վարժարանի ուսուցիչ։
2003-2010 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 164 դպրոցում, իսկ 2010-2015 թվականներին՝ Երևանի թիվ 127 ավագ դպրոցում։ 2011 թվականի փետրվարից հուլիս ընկած հատվածում եղել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ։ 2015-2018 թվականներին եղել է «Գլոբալ բրիջ» կրթահամալիր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ուսուցիչ։ 2018-2019 թվականներին աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում, եղել է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։ 2020 թվականի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատել է Շրջակա միջավայրի նախարարությունում՝ որպես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական։
Մասնակցել է արցախյան երեք պատերազմներին։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Քաղաքական գործունեություն
Հակոբ Ասլանյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած Հայաստանի ազգային ժողովի ընտրություններում Հակոբ Ասլանյանը եղել է «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու։
2020 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 2-ը Հակոբ Ասլանյանը եղել է Հայաստանի ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից։ Որպես Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր՝ եղել է Ազգային ժողովի «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ։
2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած Հայաստանի ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է Հայաստանի ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր։
Պատմական թեզիսներ
2022 թվականի ապրիլի 15-ին հարցազրույցի ընթացքում Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ «Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը»։ Նրա հնչեցրած այս արտահայտությունը մեկնաբանվել է մի շարք լրատվամիջոցների կողմից։
Պարգևներ և մրցանակներ
- «1992-1994 թվականների մարտական գործողությունների մասնակից» մրցանակ (1997 թվական)
- «2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից» կրծքանշան (2019 թվական)
- «Վազգեն Սարգսյան» շքանշան (2007)
- «Ասպետաց Մեծն Տիգրան» շքանշան (2016)
- «Մայրական երախտագիտություն» (2007)
- «Գարեգին Նժդեհ» մեդալ (2010)
- «Մարտական ծառայության» մեդալ (2016)
- «Դրաստամատ Կանայան» մեդալ (2013)
- «Զինվոր հայրենյաց» մեդալ (2013)
- «Կրթության երախտավոր» ոսկե հուշամեդալ (2012)
Ծանոթագրություններ
- ↑ http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1424&lang=eng
- ↑ Հակոբ Ասլանյանի մասին կենսագրական տեղեկություններ Հայաստանի ազգային ժողովի կայքում, (արխիվացված 15․04․2022թ․)
- ↑ «Հայտարարագրերի ռեեստր - ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։ cpcarmenia.am (հայերեն)։ Վերցված է 2021-08-01 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՄԱՆԴԱՏՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ res.elections.am։ 8․1․2021
- ↑ [https://www.brightarmenia.am/am/24/625/elq-dashinqi-tiv-1-yntrataratsqi-reytingayin-cucak.htm 2017 թվականին Հայաստանի ազգային ժողովիընտրություններում «Ելք» դաշինքի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային ցուցակը,] (արխիվացված 15․04․2022թ․)
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-08-01
- ↑ «Հայտնի են «Իմ քայլը»-ի ցուցակի բոլոր 183 անունները»։ CIVILNET (hy-AM)։ 2018-11-14։ Վերցված է 2021-08-01
- ↑ «Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը. Հակոբ Ասլանյան» հոդված news.am լրատվական կայքում, (արխիվացված 15․04․2022թ․)
- ↑ «Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը, հաղթանակով դրեց. ՔՊ-ական պատգամավոր» հոդված tert.am լրատվական կայքում, (արխիվացված 15․04․2022թ․)