

Gyut Archbishop Naggashyan
Quick Facts
Biography
Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյան (ավազանի անունը՝ Մանուկ, 1933, Հալէպ, Սիրիա), Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ (1984-2009 թթ.):
Կենսագրություն
Տ. Գյուտ եպիսկոպոս Նագգաշյանը (ավազանի անունը՝ Հովհաննես) ծնվել է 1933 թվականին, Հալեպում: Սովորել է տեղի Կիլիկյան վարժարանում, 1948 թվականին ուսանել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Դպրեվանքում: 1955 թվականին ձեռնադրվել է կուսակրոն հոգևորական: 1955-1960 թթ. ուսուցչական պաշտոններ է վարել Բեյրութի Թեքեյան, Սահակյան և Նոր Բարձրագույն վարժարաններում, միաժամանակ հովվական ծառայություն է կատարել Բեյրութի և Կիպրոսի հայկական եկեղեցիներում:
1958 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճանները: 1960 թվականիննշանակվել է Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ: 1965 թվականին ստացել է ծայրագույն վարդապետության կոչում: 1973 թվականի սեպտեմբերի 30-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական օծում և ձեռնադրություն: 1984 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և պաշտոնավարել մինչև 2009 թվական:
Տես նաև
- Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց դաս
- Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն
- Գերագույն հոգևոր խորհուրդ
- Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ)