
Quick Facts
Biography
Գուստավ Դանիլովսկի (լեհ.՝ Gustaw Daniłowski, ծննդյան անունը՝ Ավգուստ Դանիլովսկի, հուլիսի 14, 1871({{padleft:1871|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:14|2|0}}), Ցիվինսկ, Կազանի գուբերնիա - հոկտեմբերի 21, 1927({{padleft:1927|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:21|2|0}}), Վարշավա, Լեհաստան), լեհ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։
Կենսագրություն
Գուստավ Դանիլովսկին ծնվել է Ցիվինսկ քաղաքում, 1863 թվականին ապստամբությանը մասնակցած աքսորականի ընտանիքում։ Սովորել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1893 թվականին փոխել է անունը և դարձել Գուստավ։ Ուսանողական տարիներին համալրել է հեղափոխական երիտասարդության շարքերը։ Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել է Լեհաստան: 1895 թվականին դարձել է Լեհաստանի սոցիալիստական կուսակցության անդամ։ Նույն թվականին Ստեֆան Ժերոմսկու հետ միասին կազմակերպել են «Światło» («Լույս») մշակութային և կրթական ընկերությունը և Ժողովրդական համալսարանը։
Մասնակցել է 1905 թվականի հեղափոխությանը, 1906 թվականի դեկտեմբերին հեղափոխական խմբակցության նիստի ժամանակ ձերբակալվել է և մի քանի ամիս անցկացրել բանտում։ Ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Կրակով, որտեղ սկսել է ակտիվ գրական գործունեություն ծավալել։ Միաժամանակ դարձել է գաղտնի կազմակերպությունների անդամ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին միացել է Յուզեֆ Պիլսուդսկու լեհական լեգիոնին։ 1916 թվականին եղել է Վարշավայի քաղաքային խորհրդի անդամ։
1918-1922 թվականներին եղել է հատուկ հանձնարարականներով պաշտոնյա Լեհաստանի ժամանակավոր ղեկավար Յուզեֆ Պիլսուդսկու օրոք։ 1927 թվականին քննադատության և վերջինիս հետ կոնֆլիկտի պատճառով դուրս է եկել Լեհաստանի սոցիալիստական կուսակցությունից։
Գրական գործունեություն
1900 թվականին լույս է տեսել Դանիլովսկու նովելների առաջին ժողովածուն։ Նրա ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն է գործել ռուս հեղափոխական-դեմոկրատական գրականությունը, մասնավորապես Սալտիկով-Շչեդրինը: Բարձր գնահատականի է արժանացել Դանիլովսկու «Ծիծեռնակ» վեպը, որը նկարագրում է ռուս և լեհ երիտասարդության կապերը 1905 թվականի հեղափոխության նախօրեին։ 1915 թվականին նրա «Անդունդի եզրին» պատմվածքը թարգմանվել է հայերեն:
Մահը
Մահացել է 1927 թվականին։
Պարգևներ
1931 թվականին, հետմահու, պարգևատրվել է Անկախության խաչ պետական պարգևով։
Ստեղծագործություններ
- Poezje, Warszawa 1902;
- Jaskółka, Warszawa 1907; – wersja cyfrowa Polona
- Wrażenia więzienne, Lwów 1908;
- Stefan Okrzeja, Kraków-Warszawa 1910;
- Henryk Baron, Kraków-Warszawa 1910;
- Maria Magdalena, Warszawa 1912;
- Na stokach Cytadeli (Józef Mirecki), Warszawa 1916;
- Bandyci z Polskiej Partii Socjalistycznej, Lwów 1924.
Գրականություն
- Słownik Biograficzny Działaczy Polskiego Ruchu Robotniczego” Tom 1, ISBN 83-05-11327-2.
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Słownik Biograficzny Działaczy Polskiego Ruchu Robotniczego "Tom 1, ISBN 83-05-11327-2.