Gurgen Yesayan
Quick Facts
Biography
Գուրգեն (Գեորգի) Սողոմոնի Եսայան (օգոստոսի 15, 1913(1913-08-15), Բանանց, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1993, Մոսկվա, Ռուսաստան), հայ գյուղատնտես: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1966):
Կենսագրություն
Գուրգեն Եսայանը ծնվել է 1913 թվականի օգոստոսի 15 (28)-ին, Բանանց (Ադրբեջանի Խանլարի շրջանում) գյուղում: 1942 թվականին ավարտել է Սարատովի գյուղատնտեսական ինստիտուտը: 1958-1976 թվականներին աշխատել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի պտղատու մշակաբույսերի գյուղատնտեսական գործառնությունների բաժնում (1966-1976 թվականներին՝ վարիչ):
Աշխատանքները վերաբերում են Հայաստանում պտղաբուծության զարգացման, պտղատու մշակաբույսերի (տխլենի, ընկուզենի, նշենի, դեղձենի, փշատենի, բալենի, ծիրանենի, թեյ, խաղող) գյուղատնտեսական գործառնությունների հիմնախնդիրներին:
Երկեր
- Տխլենի: Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1955, 62 էջ:
- Նշենին Հայաստանում: Երևան, Ա. հ., 1957, 92 էջ:
- Պտղատու ծառերի էտը: Երևան, Հայպետգյուղհրատ, 1962, 173 էջ:
- Ագրոցուցումներ պտղատու այգիների մշակության, Հայկական խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, «Հայաստան», 1968:
- Պտղաբուծություն: Երևան, «Հայաստան», 1970, 156 էջ:
- Պալմետային այգու հիմնումը և խնամքը: Երևան, «Հայաստան», 1974, 56 էջ:
- Культура абрикоса в Армении. Ереван, Айастан, 1977, 148 с.
- Դեղձենու մշակությունը: Երևան, «Հայաստան», 1983, 140 էջ:
- Ընկուզենու մշակությունը: Երևան, «Հայաստան», 1984, 68 էջ:
- Խորհուրդներ այգեգործներին: Երևան, «Հայաստան», 1990, 430 էջ:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Եսայան Գուրգեն Սողոմոնի (1962)։ Պտղատու ծառերի էտը։ Երևան: Հայպետգյուղհրատ
- ↑ Եսայան Գուրգեն Սողոմոնի, Հայկական խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ, eds. (1968)։ Ագրոցուցումներ պտղատու այգիների մշակության։ Երևան: Հայաստան
- ↑ Եսայան Գուրգեն Սողոմոնի (1970)։ Պտղաբուծություն: Ձեռնարկ ագրո-զոոտեխնիկական դասընթացներում սովորողների համար։ Երևան: Հայաստան
- ↑ Եսայան Գուրգեն Սողոմոնի (1974)։ Պալմետային այգու հիմնումը և խնամքը։ Եր: Հայաստան
- ↑ Եսայան Գուրգեն Սողոմոնի, Նշանյան Արտաշ Ոսկանի, Նալբանդյան Հարություն Ասատուրի, eds. (1990)։ Խորհուրդներ այգեգործներին (2-րդ լրաց. հրատ ed.)։ Երևան: Հայաստան։ ISBN 9785540007818
- ↑ Խորհուրդներ այգեգործներին (հայերեն)։ Հայաստան։ 1990։ ISBN 9785540007818 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)