Gurgen Saryan
Quick Facts
Biography
Գուրգեն Սարյան (Գուրգեն Մկրտչի Սարգսյան, 1904, նոյեմբերի 7, Ագուլիս - 1974, ապրիլի 30, Երևան), հայ լրագրող, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից:
Կենսագրություն
Ծնվել է Ագուլիսում: 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Այդ թվականից էլ սկսել է լրագրողական գործունեությունը։ Եղել է կոմերիտմիության Անդրերկկոմի «Մոլոդոյ ռաբոչի» թերթի թղթակից։ 1938-1955 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար, 1955-1970 թվականներին՝ «Սովետական Հայաստան» ամսագրի պատասխանատու քարտուղար:
Մահացել է 1974 թվականին Երևանում: Թաղված է Թոխմախի գերեզմանատանը:
Ստեղծագործություններ
Գուրգեն Սարյանի գրչին են պատկանում «Ձմռան մի երեկո...», «Նրա սերը» պատմվածքները, մի քանի պիեսներ ու մի շարք բանաստեղծություններ։
Կատարած թարգմանությունները (ռուսերենից)
- Չելյուշկին (ակնարկ Չելյուշկինի արշավախմբի մասին), Երևան, Պետհրատ, 1935, 19 էջ։
- Ալեքսանդր Բեկ, Պանֆիլովականները առաջին բնագծում, Երևան, Հայպետհրատ, 1950, 310 էջ։
- Ժան Գրիվա, Պատմվածքներ Իսպանիայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1952, 148 էջ։
- Վսեվոլոդ Վիշնևսկի, Անմոռանալի 1919 թվականը (պիես), Երևան, Հայպետհրատ, 1953, 116 էջ։
- Նիկոլայ Օստրովսկի, Նյութերի ժողովածու (մի մասը թարգմանել է Գ. Սարյանը), Երևան, Հայպետհրատ, 1955, 326 էջ։
- Հաջի-Մուրադ Մուգուև, Դեպի Տիգրիսի ափերը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1956, 276 էջ։
Աղբյուրներ
- ↑ Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 406
- ↑ «The memorial of Sargsyan (Saryan) Gurgen (Գուրգեն Սարգսյան (Սարյան) Մկրտչի) buried at Yerevan's Tokhmakh cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-02-27