Gurgen Melkumyan
Quick Facts
Biography
Գուրգեն Եսայու Մելքումյան (1912, Իջևանի շրջան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Գուրգեն Մելքումյանը ծնվել է 1912 թվականին, Իջևանի շրջանի Լալի գյուղում։ 1935 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, իսկ 1951 թվականին մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Տեխնիկումում սովորելու տարիներին աշխատել է Երևանի երկաթուղու բանվորների երեկոյան դպրոցում։ Եղել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցի տնօրեն։ 1941-1942 թվականներին եղել է Ադրբեջանական ԽՍՀ Ղազախ քաղաքի մանկատան ուսմասվարը, այնուհետև՝ Իջևանի շրջանի Գետաշենի յոթնամյա դպրոցի տնօրեն։
1942 թվականի օգոստոսին Մելքումյանը զորակոչվել է բանակ։ Մասնակցել է Կովելի,Վարշավայի, Լոձի և Պոզնանի ազատագրմանը, ինչպես և Բեռլինի գրավման մարտերին։ Ռազմաճակատներում թշնամու դեմ ակտիվորեն մարտնչելու համար արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերի և երկու «Խիզախության համար», «Վարշավայի ազատագրման համար» և «1941-1945 թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալների։
Պատերազմի ավարտից հետո Մելքումյանը զորացրվել է, նորից նվիրվել է մատաղ սերնդի դաստիարակչական գործին։ Մանկավարժության բնագավառում կատարած երկարամյա և բեղմնավոր աշխատանքի համար արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի և այլ պարգևների։
Պարգևներ
- «Խիզախության համար» մեդալ
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ